Վիետնամական ապուր «Pho»

Բաղադրիչներ
1 մի հատված
Տավարի մս2 
հավի2 կրծքամիս
գլուխ սոխ2 
կոճապղպեղ3 սմ
բրնձի կամ սոյայի վերմիշել 
տավարի կամ հավի խաշած միս 
սոխ շալոտ 1/2 
թարմ համեմ1 շապիկ
Խոհարարություն
Վիետնամական խոհանոցի ուտեստ՝ «Pho» ապուրի բաղադրատոմս:
- Ոսկորները և հավի կրծքամիսը լավ լվանալ, վրան սառը ջուր լցնել, եռացնել, հեռացնել մակերեսին հայտնված փրփուրը:
 - Սոխը տապակել և ավելացնել ոսկորներով և հավի կրծքամսով կաթսայի մեջ: Կոճապղպեղը մաքրել և տապակել: Այնուհետև ճզմել և ավելացնել ապուրի մեջ: Եփել մարմանդ կրակի վրա շուրջ 5 ժամ, այնուհետև քամել:
 - Առանձին եփել բրնձի վերմիշելը և ավելացնել ապուրի մեջ: Ապուրին ավելացնել նաև խաշած և կտրտած տավարի կամ հավի միսը: Վրայից լցնել թարմ համեմի տերևները և շալոտ սոխը:
 - Մատուցել կիտրոնի կտորների և սխտորով և կծու պղպեղով համեմված քացախի հետ:
 







