Բոգրաչ (գուլյաշ-ապուր)
Բաղադրիչներ
1 մի հատված
տավարի միս0.5 կգ
картофель0.5 кг
պղպեղ3
լոլիկ3
պատիճավոր լոբի
գազար1 գազար
մաղադանոս1
նեխուր1
սոխ1
պճեղ սխտոր1
արևածաղկի ձեթ
աղ և աղացած պղպեղ
Խոհարարություն
Հունգարական գուլյաշ-ապուրն իր սկիզբն է առել գյուղացիական խոհանոցի ավանդույթներից: Այս սննդարար ուտեստը կօգնի տաքանալ ցուրտ երեկոներին, եթե քաղցր պղպեղից բացի ավելացնենք նաև մի փոքր կծու պղպեղ:
- Սոխը մաքրել և կտրտել: Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել սոխը և մանրացրած սխտորը, տապակել մինչև ոսկեգույն դառնալը:
- Տավարի միսը կտրտել, լցնել կաթսայի մեջ աղի և աղացած պղպեղի հետ, վրան լցնել ջուր և շոգեխաշել:
- Երբ ջրի մի մասը գոլորշիանա, ավելացնել ևս շուրջ 1 լիտր ջուր և քառակուսաձև կտրտած բանջարեղենը՝ պղպեղը, լոլիկը, գազարը, մաղադանոսը, նեխուրը: Շարունակել եփել մինչև կրկին եռալը:
- Ավելացնել կտրտած կարտոֆիլը և լոբին (պատիճները կարելի է կիսել 2 մասի կամ օգտագործել արդեն իսկ կտրտած լոբին, օրինակ՝ սառեցվածը) և եփել ևս 15 րոպե այնպես, որ բոլոր բաղադրիչները դառնան փափուկ:
- Գուլյաշ-ապուրը մատուցվում է տաք վիճակում, դրա հետ լավ համադրվում է հացը և կարմիր անապակ գինին: