Կարիբյան ապուր լոբով
Բաղադրիչներ
1 մի հատված
հավի կրծքամիս3 մեծ կտոր
չորացրած օրեգանո1 գդալ
գդալ քիմիոն1
չոր խերես1 բաժակ
լոլիկ2 տարա
հյութ 1/2
աղ պղպեղ
Լրացուցիչ
ավոկադո1
Շալոտ սոխ
թարմ համեմ
պղպեղ
կանաչ լայմ1
զարդարել
մաղադանոսի տերևներ
տերև1 դափնու
ճյուղ քիմիոն2
հազրեվարդ1 թ.գ.
կարմիր լոբի Բոնդյուել 1/2 կգ
գազար1 հատ
սոխ2
նեխուր2 ճյուղ
Խոհարարություն
Կարիբյան խոհանոցի ուտեստի՝ լոբով ապուրի պատրաստման բաղադրատոմս:
- Լոբու վրա սառը ջուր լցնել և թողնել 4 ժամ:
- Համեմունքները կապել իրար մեկ փունջով:
- Թավայի մեջ ձիթայուղի վրա տապակել ոչ մեծ կտորներով գազարը, սոխը և նեխուրը վերոնշյալ փնջից:
- Լոբին քամել և կրկին վրան լցնել սառը ջուր այնպես, որ ծածկի լոբին 5-8սմ-ով: Եռացնել և եփել 10 րոպե միջին կրակի վրա, այնուհետև կրակը թուլացնել և եփել 2-3 ժամ մինչև լոբին փափկի:
- Երբ լոբին դառնա փափուկ, վրան լցնել աղ: Ավելացնել տապակած բանջարեղենը և կանաչեղենը հավի կրծքամսի հետ, համեմել օրեգանոյով և քիմիոնով: Ավելացնել խերեսը, կիտրոնի հյութը և լոլիկը: Աղ լցնել ըստ ճաշակի և համեմել նոր աղացած պղպեղով:
- Ապուրը եռացնել, կրակը թուլացնել և եփել ևս 30 րոպե: Լոբու հատիկների մի մասը ճզմել, որպեսզի ապուրն ավելի խիտ ստացվի:
- Ավոկադոն և շալոտ սոխը կտրտել ոչ մեծ կտորների, մանրացնել համեմը և չիլի պղպեղը:
- Մատուցում. վերոնշյալ կանաչեղենի փունջը հանել և մատուցել ապուրը՝ վրան լցնելով ավոկադոն, շալոտը, ինչպես նաև մանրացրած համեմը: Յուրաքանյուր չափաբաժնի վրա լցնել ¼ լայմի հյութ: