Ոլոռով ապուր

/ 5
210 ր
Ոլոռով ապուր

Բաղադրիչներ

1 մի հատված
կեղևը մաքրած կանաչ ոլոռ2 բաժակ
խոզ500 գ
յուղոտ խոզապուխտ կամ երշիկ500 գ
ջուր3
սոխ՝ բարակ կտրտած3
նեխուրի ցողուն1 կտրտած
կարտոֆիլ՝ մաքրած և քառակուսաձև կտրտած3
նեխուրի տերևներ1
аў

Խոհարարություն

Հոլանդացիները սովորաբար այն պատրաստում են ձմռանը, երբ սննդարար ուտելիքի կարիք է զգացվում: Snert-ը շատ խիտ ապուր է, որին հաճախ ավելացնում են խոզի միս կամ երշիկ: Ըստ հոլանդացիների՝ համեղ ոլոռով ապուրը պատրաստ է այն ժամանակ, երբ դրա մեջ գդալը մնում է ուղղահայաց դիրքում:

  1. Ոլոռի վրա ջուր լցնել և թողնել 8-10 ժամ՝ ծածկված կափարիչով:
  2. Ջուրը դատարկել, ոլոռը խոզի մսի հետ դնել աղի ջրով լի կաթսայի մեջ:
  3. Եփել մարմանդ կրակի վրա 3 ժամ:
  4. Ավելացնել սոխը, նեխուրը և եփել ևս կես ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:
  5. Ավելացնել խոզապուխտը (կամ երշիկը) և եփել ևս 10 րոպե:
  6. Խոզապուխտը հանել և կտրտել:
  7. Կտրտած խոզապուխտը կրկին լցնել ապուրի մեջ:
  8. Մատուցել խոր ափսեի մեջ, ցանկալի է տարեկանի հացի հետ: Ապուրի միսն ուտում են հացի հետ՝ վրան մանանեխ լցնելով:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում