Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Բաղադրիչներ
1 մի հատված
ծովախեցգետին20 հատ
ջուր4 բաժակ
սոխ շալոտ3 հատ
տերև2 կիտրոն
սոուս2 ճ.գ.
շամպինյոն20 հատ
լայմի6 
գդալ լայմի հյութ3 
չիլի պղպեղ2 հատ
համեմ5 տերև
կանաչ սոխ 
Խոհարարություն
Յուրաքանչյուր մարդ, ով այցելել է այս երկիրը, հաստատ փորձել է այս ապուրը:
- Ծովախեցգետինները լվանալ և մաքրել՝ պոչերը թողնելով: Շամպինյոնները լվանալ և կտրտել:
 - Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել մանր կտրտած շալոտը, կիտրոնի տերևները և ձկան սոուսը: Եփել շուրջ 3 րոպե:
 - Ավելացնել սունկն ու ծովախեցգետինը և խաշել մինչև ծովախեցգետինը դառնա վարդագույն:
 - Կաթսայի մեջ լցնել լայմի տերևները, լայմի հյութը, ավելացնել չիլի պղպեղը: Ծածկել կափարիչով և վերցնել կրակից:
 - Ապուրը զարդարել համեմով և կտրտած կանաչ սոխով: Մատուցել տաք վիճակում:
 







