Բանջարեղենով ռուլետներ

/ 5
30 ր
Բանջարեղենով ռուլետներ

Բաղադրիչներ

1 մի հատված
բրնձի բարակ վերմիշել0.5 տուփ
բրնձի քացախ2
բրնձի8 թերթ
դդմիկ 1/2 բաժակ
գազար 1/4 բաժակ
մանր կտրտած կաղամբ 1/3 բաժակ
հնդկական ընկույզ2 գդալ
շալոտ սոխ1
թարմ ռեհանի տերևներ 1/4
թարմ անանուխի տերևներ 1/4 բաժակ
թարմ համեմի տերևներ0.25 բաժակ

Խոհարարություն

Վիետնամական խոհանոցի ուտեստի՝ բանջարեղենով ռուլետների պատրաստման բաղադրատոմս:
  1. Վերմիշելի վրա լցնել եռացրած ջուր, ծածկել, 15 րոպե անց քամել:
  2. Վերմիշելը մկրատով կտրտել 10սմ-անոց կտորների, խառնել բրնձի քացախի հետ և վրան լցնել աղ ըստ ճաշակի:
  3. Տաք ջուրը լցնել ապակե փոքր տարայի մեջ և հերթականությամբ մեջը թրջել բրնձի թերթերը մինչև վերջիններս փափուկ դառնան (մոտ 15 վայրկյան):
  4. Բրնձի թերթերը հերթականությամբ դնել մաքուր բամբակյա կտորի վրա, վրան մի ծայրից դնել մի քիչ դդմիկ, գազար և կաղամբ:
  5. Ավելացնել մի բուռ վերմիշել և վրան լցնել ընկույզը և շալոտը:
  6. Ավելացնել ռեհանի, անանուխի և համեմի մի քանի տերև և բրնձի թերթը կիպ փաթաթել՝ կրոկետի տեսք տալով: Նույնը կրկնել մնացած թերթիկների և բանջարեղենի հետ:
  7. Պատրաստված ռուլետները փաթաթել թխելու խոնավ թղթի և խոնավ կտորի մեջ, այնուհետև պոլիէթիլենային տոպրակի մեջ և դնել սառնարանը:
  8. Ռուլետները մատուցել մեջտեղից կիսած՝ ավելացնելով կծու-քաղցր սուուս կամ ընկույզի դիփ:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում