Նրբաբլիթներ

/ 5
40 ր
Նրբաբլիթներ

Բաղադրիչներ

1 մի հատված
Նրբաբլիթների խմորը
հավկիթ3 հավկիթ
կաթ0.5 բաժակ
պտղունց աղ1
ձեթ1.5 գդալ
ալյուր1.5 բաժակ
կաթնաշոռով միջուկը
կաթնաշոռ400 գ
դեղնուց3 ձվ
շաքարավազ2 գդալ
վանիլին 1/2
թրջած չամիչ0.5 բաժակ
Սնկային միջուկը
թարմ սունկ500 գ
մանր կտրտած սոխ1.5 հատ
ջուր1 բաժակ
գդալ ալյուր4
մարգարին4 գդալ
աղպեղ

Խոհարարություն

Ուտեստի անվանումը ծագում է հին սլավոնական „mlin” բառից, որը նշանակում է բարակ նրբաբլիթ. այն հաճախ մատուցվում է կարտոֆիլային կամ պանրային միջուկով, ինչպես նաև մրգերով: Պանրային նրբաբլիթները հրեական խոհանոցի ավանդական կերակուրներից են, որոնք հիմնականում պատրաստում են Հոգեգալուստի տոնի ժամանակ:

  1. Խմորի պատրաստում՝
  2. Մեծ տարայի մեջ լցնել կաթն ու ջուրը:
  3. Մեջը լցնել ձուն և լավ հարել:
  4. Ավելացնել շաքարավազը (միայն քաղցր միջուկի դեպքում), աղը և ձեթը: Լավ խառնել:
  5. Աստիճանաբար ավելացնել ալյուրն այնպես, որ արդյունքում ստացվի առանց գնդիկների, թթվասերի խտության խմոր:
  6. Տապակել թավայի մեջ՝ լավ տաքացրած ձեթի վրա: Խմորը պետք է բարակ շերտով ծածկի թավայի ողջ մակերեսը: Երբ բլիթի ներքևի մասը դառնա դեղնաշագանակագույն, շրջել և տապակել մյուս կողմից:
  7. Կաթնաշոռով միջուկի պատրաստումը՝
  8. Բացի չամիչից բոլոր բաղադրիչները խառնել հարիչի օգնությամբ մինչև միատարր զանգվածի ստացումը:
  9. Ավելացնել չամիչը և լավ խառնել:
  10. Յուրաքանչյուր բլիթի վրա դնել ստացված խառնուրդից 4 գդալ:
  11. Սնկային միջուկի պատրաստումը՝
  12. Մարգարինը տաքացնել թավայի մեջ:
  13. Տապակել սոխը մինչև կարմրելը:
  14. Սունկը կտրտել երկարավուն շերտերով, ավելացնել սոխը և շոգեխաշել:
  15. Ալյուրն ավելացնել այնպես, որ գնդիկներ չլինեն:
  16. Աստիճանաբար ավելացնել ջուրը:
  17. Ավելացնել աղ և պղպեղ ըստ ճաշակի:
  18. Շոգեխաշել մինչև դառնա թանձր զանգված:
  19. Մատուցում. միջուկից 2 գդալ դնել բլիթի վրա:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում