Թահինի սոուս՝ քունջութի մածուկից
Բաղադրիչներ
1 մի հատված
գդալ կիտրոնի հյութ2
թահին1 մածուկ
պճեղ սխտոր 1/2
գդալ ջուր1
Աղ
Խոհարարություն
Թահինի սոուսն օգտագործվում է արաբական երկների խոհանոցներում: Թահինը կամ քունջութի մածուկը կիրառվում է որպես աղցանների և թուրմերի հավելում: Սխտորի, կիտրոնի հյութի և ջրի հետ խառնված վիճակում այն համեղ սոուս է դառնում խաշած և հում բանջարեղենի, ձկան, քյաբաբի, ինչպես նաև արաբական խոհանոցի այլ ուտեստների հետ մատուցելու համար:
- Մաքրած սխտորը լվանալ և ճզմել աղի հետ:
- Թահինը լավ խառնել, լցնել խոր ափսեի մեջ, ավելացնել սխտորը և նորից խառնել: Աստիճանաբար ավելացնել կիտրոնի հյութը՝ մինչև փոփոխվեն զանգվածի գույնն ու խտությունը: Ավելացնել ջուրը:
- Մածուկը պետք է կիտրոնի համ ունենա և խտությամբ նման լինի մայոնեզին:
- Կարելի է ավելացնել մի փոքր քիմիոն կամ քացախ: Սոուսը մատուցել տափակ ափսեների մեջ՝ զարդարելով մաղադանոսի ճյուղերով:
- Մատուցվում է ձկան, քյաբաբի և արաբական խոհանոցի այլ ուտեստների հետ: