Գարնանային կրոկետներ

/ 5
60 ր
Գարնանային կրոկետներ

Բաղադրիչներ

1 մի հատված
խոզի կամ հավի փափկամիս300 գ
հազար կաղամբ200 գ
մուն սնկեր7
մանր կտրտած բամբուկի ծիլեր125 գ
կտրտած կոճապղպեղի արմատ1 գդալ
կտրտած սոխ1 բաժակ
մունգ լոբու ծիլեր1 բաժակ
գդալ սոյայի սոուս2
շաքարավազ1 գդալ
աղպեղ
կծու պղպեղ
արևածաղկ
հաստ բրնձե թուղթ20 կտոր

Խոհարարություն

Հիմնականում այս ուտեստը պատրաստում են գարնան տոնին՝ Չինաստանի հյուսիսային և արևելյան տարածաշրջաններում: Ահա թե ինչու է այն կոչվում գարնանային: Այս ուտեստը տարածված է նաև Հոնկոնգում, Թայվանում, Վիետնամում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Կամբոջայում:

  1. Տախտակին շարել ուտելի բրնձե թուղթը:
  2. Սունկը եփել շուրջ 30 րոպե, ջուրը դատարկել, որից հետո սնկի գլխիկներ կտրտել բարակ կտորների:
  3. Խորը կաթսայի մեջ տաքացնել ձեթը, լցնել կոճապղպեղը, իսկ մի քանի րոպե անց՝ միսը: Տեղափոխել ստացված խառնուրդն այլ ափսեի մեջ:
  4. Հին ձեթը դատարկել, տաքացնել 2 գդալ նոր ձեթ: Ավելացնել սոյայի սոուսը և մեկուկես րոպե տապակել սունկը, սոխը, հազարը և բամբուկի ծիլերը:
  5. Ավելացնել միսը, վրան շաքարավազ և աղ լցնել, տապակել ևս մեկ րոպե:
  6. Միսը հանել կաթսայից: Բրնձե թուղթը թրջել, վրան շարել միսը և զգուշորեն փաթաթել:
  7. Տապակել ուժեղ կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը:
  8. Մատուցել կծու-քաղցր սոուսի կամ չիլի պղպեղի հետ:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում