Բուլկուց կնեդլիկներ

/ 5
60 ր
Բուլկուց կնեդլիկներ

Բաղադրիչներ

1 մի հատված
հավկիթ4 հավկիթ
բուլկի7
ալյուր500 գ
աղ2 թ.գ.
կաթ0.5 բաժակ

Խոհարարություն

Կնեդլիկները չեխական ավանդական հավելում են մսային ուտեստներին: Դրանք կարող են լինել բուլկուց, կարտոֆիլից կամ թթխմորից. վերջիններիս հաճախ պատրաստում են որպես աղանդեր և մատուցում քաղցր վիճակում՝ մրգերի հետ:
  1. Ձուն խառնել աղի հետ, ավելացնել ալյուրը, այնուհետև կաթը և խառնել այնպես, որ խմորի մեջ շատ թթվածին մտնի՝ այդպես այն ավելի փխրուն կլինի:
  2. Բուլկիները կտրտել և ավելացնել խմորին՝ անընդհատ խառնելով:
  3. Թողնել խմորը հանգստանա 30 րոպե:
  4. Խմորից ձևավորել երկարավուն շերտեր և եփել 15 րոպե աղի, չեռացող ջրում, որից հետո շրջել դրանք և եփել ևս 5-10 րոպե:
  5. Պատրաստելուց հետո շերտերը կտրտել:
  6. Կնեդլիկները մատուցում են մսի հետ՝ անպայման մեծ քանակությամբ սոուսի հետ:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում