Ֆրանսիական բագետ սխտորով

/ 5
30 ր
Ֆրանսիական բագետ սխտորով

Բաղադրիչներ

1 մի հատված
բագետ2
պճեղ սխտոր4
մաղադանոս2 ճաշ
գդալ կտրտած ռեհան2 ճաշ
քերած Չեդեր, Պարմեզան կամ ուրիշ կոշտ պանիր1 բաժակ
կարագ7 ճաշ
ձիթապտղ6 ճաշ

Խոհարարություն

Բագետը`երկար, բարակ հացը, Փարիզի խորհրդանիշներից մեկն է: Էյֆելյան աշտարակի, գինու, բերետի և պանրի հետ մեկտեղ, բագետը հիշեցնում է մեզ Ֆրանսիայի մասին: Գոյություն ունեն այս հացի բազմաթիվ տեսակներ: Այսօր բագետները հայտնի են ամբողջ աշխարհում:
  1. Փափկացրեք կարագը և ավելացրեք ձիթապտղի ձեթը, կտրտած սխտորը և աղը: Խառնեք ամեն ինչ մինչև համասեռ զանգված ստանալը:
  2. Կտրտած մաղադանոսն ավելացրեք խառնուրդին և դանդաղ խառնեք:
  3. Բագետները կիսել և յուրաքանչյուր կեսի մեջ 2-3 սմ խորությամբ անցքեր անել: Հետո կտրած արանքներում քսեք սխտորի մածուկը և բագետի վրա դրեք մի քիչ կարագ:
  4. Փաթաթեք յուրաքանչյուր բագետը փայլաթիթեղի մեջ, եփեք նախօրոք 180°C տաքացրած ջեռոցում 10-12 րոպե:
  5. Բագետները ջեռոցից հանելուց հետո բացեք և վրան ցանեք քերած պանիրը, այնուհետև կարմրացրեք դրանք ջեռոցում ևս 5 րոպե:
  6. Կարմրացրած և խրթխրթան բագետները պետք է հանվեն ջեռոցից, կտրատվեն ավելի փոքր կտորների: Մատուցեք տաք վիճակում:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում