Գուլաբ ջամուն՝ շաքարի օշարակի մեջ տապակած գնդիկներ

/ 5
45 ր
Գուլաբ ջամուն՝ շաքարի օշարակի մեջ տապակած գնդիկներ

Բաղադրիչներ

1 մի հատված
хмор
կաթի փոշի2 բաժակ
ալյուր1 ճ.գ.
կաթ 1/2 բաժակ
կարագ1 թ.գ
արևածաղկի ձեթ
ոշարակ
ջուր2
շաքարավազ2 բաժակ
վարդի ջուր1 թ.գ.
հիլի սերմեր

Խոհարարություն

Այս աղանդերը հիանալի հյուրասիրություն կլինի Ձեր հյուրերի համար:
  1. Ալյուրը խառնել կաթի փոշու հետ: Սովորական կաթը տաքացնել, ավելացնել կարագը: Տաքացրած կաթը լցնել ալյուրի մեջ և խմոր հունցել:
  2. Խմորից պատրաստել 25 փոքր գնդիկ և դնել ձեթ քցած ափսեի մեջ:
  3. Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, փորձնական դնել 1 գնդիկ, որը պետք է սուզվի ձեթի մեջ և որոշ ժամանակ անց դուրս լողա: Երբ գնդիկը դառնա շագանակագույն, այն պետք է հանել կաթսայից:
  4. Օշարակ՝ հիլի աղացած սերմերը դնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ և ջուր: Եռալուց հետո թողնել կրակի վրա ևս 5 րոպե: Կրակից վերցնել և ավելացնել վարդի ջուրը:
  5. Գուլաբ ջամուն գնդիկները դնել օշարակի մեջ և թողնել մի քանի ժամ:
  6. Գուլաբ ջամունը մատուցում են տաք վիճակում՝ օշարակի մեջ:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում