Գունդելի բլիթներ

/ 5
60 ր
Գունդելի բլիթներ

Բաղադրիչներ

1 մի հատված
բլիթներ
հավկիթ2 հավկիթ
ալյուր1 բաժակ
կաթ1 բաժակ
ջուր1 բաժակ
աղ1 պտղունց
միջուկ
ընկույզ1 բաժակ
չամիչ 1/4 բաժակ
նարնջի կեղև 1/4 բաժակ
շաքարի փոշի 1/2 բաժակ
քաղցր սերուցք0.5 բաժակ
ռոմ 1/4 բաժակ
դարչին
Շոկոլադե սոուս
քաղցր հարած սերուցք 1/2 բաժակ
շոկոլադե սալիկ1 դառը
ռոմ և վանիլային շաքար

Խոհարարություն

Գունդելի բլիթներն ամենահայտնի հունգարական բլիթներն են:

  1. Բլիթներ. ձուն կաթի, ջրի, ալյուրի և աղի հետ հարել այնպես, որ դառնա թթվասերի խտության խմոր: Տաքացրած թավայի վրա մեծ գդալով լցնել խմորը, տարածել ողջ մակերեսով: Մեկ րոպե անց տապակված բլիթը զգուշությամբ շրջել: Պատրաստի բլիթները տեղադրել ափսեի մեջ իրար վրա՝ այդպես դրանք ավելի երկար կպահպանեն խոնավությունն ու ջերմությունը:
  2. Միջուկ. տաքացնել սերուցքը, ավելացնել բոլոր բաղադրիչները և լավ խառնել: Ցանկալի է բլիթները պատրաստելուց մեկ օր առաջ չամիչը և նարնջի կեղևը թրջել ռոմի մեջ՝ դա բացառիկ բույր կհաղորդի բլիթներին:
  3. Շոկոլադե սոուս. թթվասերը տաքացնել մարմանդ կրակի վրա՝ ավելացնելով շոկոլադի կտորները և վանիլային շաքարը մինչև լրիվ լուծվելը և միատարր զանգվածի վերածվելը, վերջում ավելացնել 2-3 գդալ ռոմ և լավ խառնել:
  4. Մատուցում. յուրաքանչյուր շերտի վրա քսել միջուկ, փաթաթել խողովակաձև կամ եռանկյունաձև: Կարելի է զարդարել հարած սերուցքով, անանուխի կամ ռեհանի տերևներով:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում