Չիզքեյք
Բաղադրիչներ
1 մի հատված
բլիթ
մաղած ալյուր2 բաժակ
կարագ4
փխրեցուցիչ1 գդալ
միջուկ
տրորած կաթնաշոռ3 բաժակ
եգիպտացորենի օսլա 1/2 բաժակ
գդալ սոդա1
հատիկավոր շաքարավազ1 բաժակ
հավկիթ4
կիտրոնի կեղևի քերուկ 1/2
վանիլին 1/2
թթվասեր1 բաժակ
չամիչ1 բաժակ
Խոհարարություն
Գերմանական աղբյուրների համաձայն՝ չիզքեյքի ամենահին բաղադրատոմսը հայտնի էր դեռ 1596 թվականից, երբ Աննա Ալյարմն առաջին անգամ ներկայացրել էր այն իր խոհարարական գրքում: Իսկ արդեն 100 տարի անց Նյուրնբերգյան բաղադրատոմսերի գրքում նշված էր այս աղանդերի պատրաստման մի քանի տարբերակ:
Չիզքեյքի հիմքը միշտ կաթնաշոռն է՝ պարտադիր անալի, որի հետ խառնում են շաքարավազ, հավկիթ և կաթ, որից հետո ստացված խառնուրդը թխում են: Չիզքեյքի մեջ հաճախ ավելացնում են հատապտուղներ՝ մորի, մոշ, բալ, կարմիր և սև հաղարջ, հապալաս, ինչպես նաև միրգ և ընդեղեն՝ խնձոր, սալոր, նարինջ, չամիչ, նուշ և այլն:
- Բլիթը՝
- Մեծ ափսեի մեջ խառնել բոլոր բաղադրիչներրը: Ավելացնել կարագը, խառնել մինչև խմորի միասեռ դառնալը:
- Խմորը բաժանել 2 հավասար մասի:
- Առաջին կեսով ծածկել թավայի հատակը, մյուս կեսը լցնել մինչև եզրային գծի մակարդակ:
- Կարելի է նաև փորձել ձեռքով ձև տալ:
- Միջուկը լցնելուց առաջ սառեցնել:
- Միջուկը՝
- Ջեռոցը տաքացնել մինչև 190°C:
- Կաթնաշոռն անցկացնել մաղով:
- Եգիպտացորենի օսլան խառնել սոդայի հետ:
- Մեծ տարայի մեջ խառնել կաթնաշոռը, շաքարավազը, հավկիթները, կիտրոնի կեղևի քերուկը և վանիլինը:
- Հարել մինչև դառնա միասեռ զանգված:
- Ավելացնել եգիպտացորենի օսլայի և սոդայի խառնուրդը:
- Ավելացնել թթվասերն ու չամիչը և լավ խառնել:
- Լցնել ստացված զանգվածը բլիթի մեջ և թխել մեկ ժամ:
- Միջուկը պետք է լինի փափուկ:
- Ջեռոցն անջատել և ջեռոցի դուռը բաց թողնել:
- Թողնել, որ խմորը սառի մինչև սենյակային ջերմաստիճանի:
- Մատուցել սենյակային ջերմաստիճանի հասցրած վիճակում: