Խոհարարի աղցան
Բաղադրիչներ
1 մի հատված
եգիպտացորեն Բոնդյուել1 տարա
Գազար
հազար
ձու
Լոլիկ
Սոխ
Դեղին պանիր
Ձիթապտղի յուղ
խաղողի քացախ
սխտոր
աղպեղ
Խոհարարություն
Խոհարարի աղցանն ամենից առաջ իրենից ներկայացնում է տարբեր բաղադրամասերով հազարի թերթիկներ: Ստանդարտ բաղադրատոմսը հնարավոր է փոփոխել տարբեր ձևով՝ ավելացնելով միս կամ ձուկ, կամ փոխարինելով վինեգրետը մայոնեզով սոուսով:
- Հազարի թերթիկները լվացեք, չորացրեք և կտրատեք մանր կտորների:
- Եփեք ձուն՝ մինչև պնդանալը:
- Լոլիկները կտրատեք ութ մասի, սոխը՝ բարակ շերտերի, պանիրը՝ քառակուսի կտորների, իսկ գազարը՝ երկար կտորների:
- Ձիթապտղի յուղը խառնեք խաղողի քացախի և ճզմած սխտորի հետ և համեմեք աղով և պղպեղով:
- Մատուցում. Տեղադրեք կտրատած պանիրն ու բանջարեղենը հազարի տերևների վրա, ավելացրեք եգիպտացորեն, խառնուրդի վրա տեղադրեք ձուն՝ երկու կամ չորս մասի կիսած, և վրան լցրեք աղցանի սոուսը: