Հորիատիկի՝ հունական աղցան

/ 5
20 ր
Հորիատիկի՝ հունական աղցան

Բաղադրիչներ

1 մի հատված
պինդ լոլիկ3
ֆետա պանիր180 գ
վարունգ1
սոխ1
կանաչ բուլղարական պղպեղ2
ձիթապտուղ200 գ
ձիթայուղ125 մլ
գինու քացախ60 մլ
աղ, պղպեղ, օրեգանո

Խոհարարություն

Այն Ձեզ կտեղափոխի Պելոպոնես թերակղզի: Այս արտակարգ ուտեստը դիետայի տեսանկյունից շատ թեթև է և ցածր կալորիականություն ունի, հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով:

  1. Լոլիկը, վարունգը, բուլղարական պղպեղը և սոխը կտրտել: Լցնել խոր ամանի մեջ, համեմել, ավելացնել ձիթապտուղները և լավ խառնել:
  2. Ավելացնել քառակուսաձև կտրտած ֆետա պանիրը: Այս ամենի վրա լցնել ձիթայուղ և քացախ: Զգուշորեն խառնել այնպես, որ աղցանի բաղադրիչնեչը չտրորվեն:
  3. Հունական աղցանը մատուցել սառը վիճակում: Կարելի է օգտագործել որպես առանձին ուտեստ կամ որպես խավարտ:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում