Սնկով աղցան
Բաղադրիչներ
1 մի հատված
շամպինյոններ150 գ
կարտոֆիլ150 գ
պանիր100 g
խոզապուխտ100 գ
թարմ կամ թթու վարունգ100 գ
մայոնեզ աղ պղպեղ
մաղդանոս սամիթ
Խոհարարություն
Համտեսեք սնկով պատրաստված այս սննդարար աղցանը և ամրացրեք Ձեր օրգանիզմը:
- Վերցրեք խոր աման և պատեք այն սննդային թաղանթով: Դասավորեք սնկերը՝ գլխիկները դեպի ներքև, վրան լցրեք մաղդանոս:
- Կարտոֆիլը և պանիրն անցկացրեք քերիչով, խոզապուխտը մանր կտրատեք: Հերթականությամբ իրար վրա շարեք կարտոֆիլի, պանրի և խոզապուխտի շերտերը: Յուրաքանչյուր շերտը պատեք մայոնեզով և ավելացրեք աղ ըստ ճաշակի:
- Երբ բոլոր մթերքներն օգտագործվեն, աղցանը 20-30 րոպեով դրեք սառնարանը: Մատուցելուց առաջ շրջեք ափսեն այնպես, որ շամպինյոնները հայտնվեն վերևում, իսկ աղցանը նմանվի սնկի մարգագետնի:
- Հանեք սննդային թաղանթը և զարդարեք աղցանը սամիթի ճյուղերով:
- Այս աղցանի առանձնահատուկ նուրբ համը պայմանավորված է շամպինյոնների և հյութեղ խոզապուխտի հետաքրքրիր համադրությամբ: