Ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղանների անբաժան մասն են կազմում եգիպտացորենն ու ձիթապտուղը:

22.01.2021

Ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղանների անբաժան մասն են կազմում եգիպտացորենն ու ձիթապտուղը: Սակայն,արդյո՞ք, մենք գիտենք դրանց մասին ամեն ինչ: պատրաստ ենք ձեզ առաջարկել մի քանի հետաքրքիր կերակուրներ, որտեղ ձիթապտուղն ու եգիպտացորենն օգտագործվում են ինչպես միասին, այնպես էլ առանձին:

Ինչպես հայտնի է եգիպտացորենը պարունակում է B խմբի գրեթե բոլոր վիտամինները (В1, В2, В5, В6, В9), ինչպես նաև վիտամիններ А-ն, Е-ն, К-ն, D-ն, С-ն, իսկ հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն և այլն:

Ավստրիական սպառողական ասոցիացիան հետազոտություն է կատարել՝ համեմատելով պահածոյացված եգիպտացորենը ժամեր առաջ հավաքված թարմ եգիպտացորենի հետ և արդյունքում եկել է շատ հետաքրքիր եզրակացության. պահածոյացված տարբերակում ավելի լավ են պահպանվել վիտամիններն ու օգտակար հատկությունները:

Աղցաններում շատ օգտագործվող և ամենասիրելի բաղադրիչներից է եգիպտացորենի հատիկը: Այն համարվում է հացահատիկային ընտանիքի ամենահին ներկայացուցիչներից մեկը: Ըստ հնէաբանների, մարդիկ այն սկսել էին աճեցել ավելի քան 10 հազար տարի առաջ:

Եգիպտացորենի սերմերը Եվրոպա է բերվել 1496 թվականին Քրիստոֆեր Կոլումբոսը ՝ հայտնի ճանապարհորդ, որը եվրոպացիներին ծանոթացրեց բույսերի բազմաթիվ տեսակների հետ: Եվրոպական երկրներից եգիպտացորենը տարածվել է Հնդկաստան և Չինաստան, որտեղ այն լայն տարածում ստացավ:

Ինչ վերաբերում է ձիթապտղին, ապա դրա օգտակարությունը բոլորին է ծանոթ դեռևս հին ժամանակներից: Ձիթապտղի պատմությունը սկիզբ է առել մ.թ.ա. 3-րդ դարից, երբ հին հունական Ատտիկայի բնակիչները համտեսել և գնահատել են ձիթենու ծառի պտուղները:

Իրենք պնդում էին, որ առնվազն 11 ձիթապտուղ պետք է ուտել իրական համը զգալու համար:

Այն հարուստ է կալցիումով, կալիումով, նատրիումով, երկաթով և մագնեզիումով, բջջանյութով, սպիտակուցներով և A, B, E, D, K վիտամիններով։

Այս երկու տարբեր ուտեստները, թեև ունեն հավասար օգտակարություն, միասին օգտագործվում են հազվադեպ:

Սակայն, ինչպես հայտնի է, մենք չենք վախենում փորձերից և պատրաստ ենք ձեզ առաջարկել մի քանի հետաքրքիր կերակուրներ, որտեղ ձիթապտուղն ու եգիպտացորենն օգտագործվում են ինչպես միասին, այնպես էլ առանձին:

Աղցան ՝ եգիպտացորենով, ձիթապտղով և արքայախնձորով

Բաղադրությունը՝

• 0.5 տարրա Bonduelle հատիկավոր ոսկեգույն եգիպտացորեն

• 150-200 գ Bonduelle սև ձիթապտուղներ առանձ կորիզի

• մի փունջ հազար

• 2 հավի ձու

• թարմ սպանախ

• 100-150 գ պահածոյացված արքայախնձոր

Պատրաստման եղանակ.

Հազարի տերևները և թարմ սպանախը լավ լվանալ, մի փոքր չորացնել, ապա կտրատել և լցնել տարայի մեջ:

Ձվերը եփել, սառեցնել և մանր կտրատել, ապա ավելացնել հիմնական զանգվածին:

Արքայախնձորը ևս կտրատել, ապա ավելացնել մնացած բաղադրիչներին:

Ավելացնել եգիպտացորենը և ձիթապտուղը,

Ցանկության դեպքում համեմել աղով և պղպեղով և լավ խառնել:

Թխվածքաճաշ պահածոյացրած եգիպտացորենից

Բաղադրությունը՝

Bonduelle gold քաղցր եգիպտացորեն կամ Ոսկեգույն հատիկավոր եգիպտացորեն (100 g)

• 1 հավի ձու

• 30 գ. եգիպտացորենի ալյուր

• 60 գ. թթվասեր

• 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ

• 1 թեյի գդալ կարագ

• 50 գ. պանիր

• 1 թեյի գդալ քաղցր պղպեղ

• աղ

Պատրաստման եղանակ.

Հրակայուն թավան պատել կարագով և լցնել մի քիչ եգիպտացորենի ալյուր. թափ տալ ալյուրի ավելցուկը:

Եգիպտացորենի կեսը հյութի հետ միասին հարել բլենդերով:

Պետք չէ հասցնել պյուրե վիճակին, ուղղակի պետք է մի փոքր մանրացնել եգիպտացորենի հատիկները:

Ավելացնում ենք հավի ձուն, թթվասերը և եգիպտացորենի ալյուրը: Համեմում ենք աղով:

Ավելացնում ենք մնացած եգիպտացորենը և ձիթապտղի ձեթը:

Ջեռոցը տաքացնում ենք մինչև 170 աստիճան և եփում 20-25 րոպե, որից հետո հանում ենք, ավելացնում կարմիր պղպեղը և պանիրը, մի քանի րոպեով հետ դնում ջեռոց: Մեր թխվածքաճաշը պատրաստ է:

Եգիպտացորեն չիլի պղպեղով և պանրով

Բաղադրությունը`

Bonduelle քաղցր եգիպտացորեն չիլի պղպեղով 165գ,

• Թարմ եգիպտացորեն՝ 3 հատ

Շալոթ սոխ ՝ 1 միջին չափսի

• Լայմ ՝ 1 հատ

• Աղ ՝ ըստ ճաշակի

• Աղացած սև պղպեղ ՝ ըստ ճաշակի

• Բուսական ձեթ՝ ըստ ճաշակի

• Սպիտակ պանիր՝ 50 գ

Պատրաստման եղանակ.

Խառնել Bonduelle չիլի պղպեղով քաղցր եգիպտացորենը շալոթի և լայմի հյութի հետ, ավելացնել աղ և սև պղպեղ՝ըստ ճաշակի

Թարմ եգիպտացորենը խորովել գրիլի վրա, մինչև դառնա փափուկ և մի քիչ վառված (10-12 րոպե): Թողնել որ սառչի:

Առանձնացնել եգիպտացորենի հատիկները և ավելացնել դրանք հիմնական զանգվածին:

Համեմել ըստ ճաշակի և մեր եգիպտացորենը պատրաստ է:

Ձիթապտղով և կիտրոնով տապակած կարտոֆիլի մարոկկյան բաղադրատոմս

Բաղադրությունը`

• 0.5 տարրա Bonduelle Սև ձիթապտուղներ առանց կորիզի

• 450 գ կարմիր կարտոֆիլ

• 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ

• 3 լիմոնի ցեդրա • 0.5 թեյի գդալ չաման

• 1 բաժակ ջուր • ¼ բաժակ մանրացրած մաղադանոս

• 1 կիտրոն

• Աղ

• Աղացած սև պղպեղ

Bondulle սև ձիթապտուղներ կորիզով՝ զարդարանքի համար

Bondulle կանաչ ձիթապտուղներ՝ կորիզով զարդարանքի համար

Պատրաստման եղանակ.

Ձիթապտուղն ու կիտրոնը տրորել և մանր կտրատել:

Կարտոֆիլը կտրատել մանր կտորներով:

Խառնել բաղադրչները. կտրատած կարտոֆիլը, տրորած ձիթապտղի, կարագի, մեկ կիտրոնի ցեդրայի, չամանի, կես թեյի գդալ աղի և 0.25 թեյի գդալ սև պղպեղի հետ:

Ավելացնել կիտրոնի հյութ:

Լավ խառնել և լցնել թավայի մեջ: Ավելացնել ջուր և հասցնել եռման ջերմաստիճանի, փակել կափարիչով և եփել ևս 10-12 րոպե, մինչև կարտոֆիլը դառնա փափուկ:

Հանել կափարիչը և եփել ևս 1-2 րոպե, մինչև ջուրը գոլորշիանա:

Ավելացնել մաղադանոսը և զարդարել կանաչ և սև կորիզով ձիթապտուղներով:

Բացի դասական ձիթապտուղներից, Bonduelle-ը հնարավորություն է տալիս ընտրել հավելումներով ձիթապտուղների տեսականուց.

• Մանսալինյա ձիթապտուղներ լցոնված կիտրոնով և կապույտ պանրով

• Մանսալինյա ձիթապտուղներ լցոնված կիտրոնով

• Մանսալինյա ձիթապտուղներ լցոնված անչոուսով

• Մանսալինյա ձիթապտուղներ քաղցր պղպեղով

Bonduelle-ի այս և այլ բանջարեղենները կարող են օգտագործվել կերակուրների մեջ՝ պարգևելով անկրկնելի համ:

Կարող են օգտագործվել նաև որպես նախուտեստներ կոկտեյլների համար:

Ներկայացնում ենք մի հրաշք բաղադրատոմս անչոուսով լցոնված մանսալինյա ձիթապտուղներով.

Աղցան անչոուսով լցոնված ձիթապտուղներով, առանց կորիզի սև ձիթապտուղներով և կանաչիով

Բաղադրությունը`

• Ճապոնական բրնձի լապշա` 150 գ

Bonduelle մանսալինյա ձիթապտուղներ լցոնված անչոուսով` ըստ ճաշակի

Bonduelle սև ձիթապտուղներ առանց կորիզի՝ ըստ ճաշակի

• Կանաչի

• Աղ

• Աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակ.

Պահել լապշան 5 րոպե եռման ջրի մեջ,

Կտրատել սև ու կանաչ առանց կորիզի ձիթապուղները 2 կեսի,

Կտրատել կանաչին,

Խառնել լապշան ձիթապտուղների հետ:

Սոուսի համար կարելի է իրար խառնել ձիթապտղի ձեթը, մանանեխը և գինու քացախը

Բարի ախորժակ :)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում