Ինչպես ինքնուրույն պատրաստել մակարոն

22.07.2015

Երեք բաժին մակարոն պատրաստելու համար առաջին հերթին վերցրեք 200 գրամ ալյուր և մեկ ճաշի գդալ աղ: Մաքուր մակերեսին ալյուր շաղ տվեք՝ խմորը հունցելու համար: Ալյուրից կենտրոնում խորությամբ սար պատրաստեք, խորության մեջ ջարդեք մեկ ձու: Խմորը հունցելիս մի մոռացեք վերջինիս վրա պարբերաբար ալյուր շաղ տալ: Եթե խմորը չափից դուրս չոր է ստացվում, ավելացրեք մեկ գդալ ջուր, իսկ եթե չափից դուրս ջրիկ է ստացվում՝ մեկ գդալ ալյուր: Հարթ և առաձգական խմորը ծածկեք սրբիչով և թողեք հանգստանալու մոտ 15 րոպեների ընթացքում: Դա անհրաժեշտ է, որպեսզի ջուրն ու ձուն ավելի լավ խառնվեն ալյուրին: Հաջորդիվ բաժանեք խմորը հավասար ոչ մեծ մասերի: ՄԻ փոքր ալյուր շաղ տվեք վրան և տվեք խմորներին ուղղանկյան ձև՝ կես սանտիմետր հաստությամբ: Միավորեք ստացված ուղղանկյունները իրար՝ ավելի երկար մակարոն ստանալու համար: Վերջին փուլը տնական մակարոնին պատշաճ տեսք տալն է: Դա կարելի է անել պիցցայի ու պաստայի համար նախատեսված հատուկ դանակի միջոցով՝ բաժանելով խմորը ցանկալի լայնության շերտերի: AM-pasta-final

Պատրաստեք տնական մակարոն Ձեր և ընկերների համար հենց Ձեր տանը:

Սիցիլիական Սպագետտի – Իտալական պաստա թունաձկով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում