Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Բոլոնեզե սոուսը Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանի ֆիրմային ուտեստն է: Բոլոնեզե սոուսի գլխավոր բաղադրիչներն են գազարը, սոխը, նեխուրը, տոմատի խյուսը և կարմիր գինին: Իտալիայում այն չեն մատուցում սպագետտիի հետ: Բոլոնեզեն երկար ու տափակ ժապավենների՝ տալյատելլեի համար է: Բոլոնեզեն նաև հրաշալի համալրում է բեշամել սոուսով լազանյան:
Կարբոնարան Լիցիո տարածաշրջանի ֆիրմային ուտեստն է, այն հայտնի է հատկապես Հռոմում: Ավանդաբար այն պատրաստում են ձվից, բեկոնից, պեկորինո կամ պարմեզան տեսակի պանրից՝ սև պղպեղի ավելացմամբ: Չնայած կարբոնարան հաճախ մատուցում են սպագետտիի հետ, նրանով կարելի է համալրել նաև երկար ու բարակ բավետտե ժապավենները:
Դասական կանաչ պեստոն ծագումով Լիկուրիա տարածաշրջանի մայրաքաղաք Ջենովիայից է: Նրա հիմնական բաղադրիչներն են ռեհանը, սոճու ընկույզը, սխտորը, զեյթունի ձեթը, պարմեզան տեսակի պանիրը և ծովային աղը: Պեստոն կատարելապես համապատասխանում է բավետտեին, սպագետիին և լազանյային:
Արաբիատտա սոուսը Հռոմին և Լացիոյին հատուկ ևս մեկ սոուս է: Զեյթունի ձեթի հիմքով սխտորով և պղպեղով այս լոլիկի սոուսը արագ և հեշտ է պատրաստել: Արաբիատա սոուսը հարմար է պեննե ռիգատե կերակրատեսակը համալրելու համար: Այս սոուսով մատուցվող մակարոնի վրա հաճախ լցնում են նաև մանր կտրատած համեմ: Արաբիատան կարող է օգտագործվել նաև որպես պիցցայի սոուս:
Ավելի շատ համեղ բաղադրատոմսեր՝ Սիցիլիական Սպագետտի – Իտալական պաստա թունաձկով