Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Հայտնի ֆուդ բլոգերներ Հեղնար Շալունցը, Մարիաննա Վարդանյանը, Լիլիթ Ավագյանը, Հելեն Ուդումյանը, Արփինե Բուգուլյանը և Քրիստինե Դարբինյանը պատրաստեցին զանազան ուտեստներ Բոնդյուելի արտադրանքներով և բաղադրատոմսերով կիսվեցին իրենց հետևորդների հետ։ Նրանք օգտագործեցին պահածոյացված կանաչ ոլոռը, քաղցր եգիպտացորենը, «Մեքսիկական» բանջարեղենային խառնուրդը, ինչպես նաև՝ Մանսանիլյա ձիթապտուղները՝ լցոնված քաղցր պղպեղով և կապույտ պանրով։
Պատրաստվել է 50-ից ավելի ուտեստ՝ անկրկնելի բրուսկետաներ, զովացնող աղցաններ և զանազան այլ համեղ խորտիկներ:
Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ փորձում են վարել առողջ ապրելակերպ՝ ընտրելով վիտամիններով հարուստ և օգտակար սնունդ: Ուստի արշավը նաև միտված էր խթանելու առողջ ապրելակերպը, քանի որ ընտրված արտադրանքները հարուստ են վիտամիններով, բջջանյութերով, օգտակար ածխաջրերով։
Արշավը ո՛չ միայն տեղեկատվական էր, այլև՝ ինտերակտիվ, քանի որ կազմակերպվեց մրցույթ, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ստացան Բոնդյուելի ապրանքներով իրենց իսկ պատրաստած ուտեստների նկարներ տեղադրելու ինստագրամյան էջերում։ Նկարները տեղադրելիս նրանք նշում էին Հեղնար Շալունցի էջը (@shalunts_fitcorner), ով մեծ ոգևորությամբ ներկայացնում էր մրցույթը։
Մրցույթի վերջում ընտրվեցին հաղթողները։ Գլխավոր հաղթողն ստացավ նվեր՝ կաթսաների հավաքածու, իսկ մյուս հաղթողներն ստացան Բոնդյուելի արտադրանքով լի նվեր զամբյուղներ։
Այս արշավին մասնակցությունն օգնեց մարդկանց հարստացնել իրենց ճաշացանկը նոր ու օգտակար բաղադրատոմսերով, ինչպես նաև՝ դարձնել մտերիմների հետ անցկացրած ժամանակն ավելի համեղ:
Ցանկանում ենք նշել, որ կարող եք գտնել Բոնդյուելի այլ հետաքրքիր և համեղ բաղադրատոմսեր՝ այցելելով մեր յութուբյան ալիքը։ Չմոռանա՛ք բաժանորդագրվել։