4 ժամ դաշտից մինչև պահածո

01.11.2019

«Բոնդյուել» –ը ֆրանսիական բրենդ է, որը մասնագիտացած է բանջարեղենի աճեցման և մշակման մեջ: Ընտրման և մշակման ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ՝ բերքահավաքից մինչև պահածոյացում տևում է ոչ ավել քան 4 ժամ, ինչի հետևանքով բանջարեղենը առավելապես պահպանում է օգտակար հատկությունները և վիտամինները:

Մոնո պահածոյացված բանջարեղենը, ինչպիսիք է քաղցր եգիպտացորենը, հիանալի համադրվում են աղցանների հետ, ինչպես նաև առանձին ուտեստների հետ՝ խավարտի տեսքով:

Հայաստանում «Բոնդյուել» ընկերությունը կազմակերպում է համտեսում և նվերներով ակցիա ՝ օգտագործելով «քաղցր եգիպտացորեն» ապրանքատեսակը:

Երևանի ամենամեծ սուպերմարկետների ցանցերում՝ Նոր Զովք, Կայզեր, Պարմա, Ծիրան, Երևան Սիթի և Էվրիկա, տեղի կունենա քաղցր եգիպտացորենի, ոլոռի և մեքսիկական խառնուրդի համտեսում, որից հետո հաճախորդները, ովքեր կգնեն քաղցր եգիպտացորենի մեկ տարա և «Բոնդյուել» ընկերության արատադրանքի որևէ այլ ապրանքատեսակ և կներկայացնեն գնման կտրոնները, կստանան տարբեր նվերներ:

Պրոմոութերները կանգնած կլինեն «Բոնդյուել» բրենդավորված տաղավարների մոտ և կառաջարկեն հաճախորդներին համտեսել «Բոնդյուել» ընկերության շատ համեղ քաղցր եգիպտացորեն, ոլոռ և մեքսիկական խառնուրդ, որից հետո այդ և այլ ապրանքներից գնելու դեպքում, հաճախորդները կստանան օգտակար նվերներ:

Օրինակ՝ գնելով մեկ քաղցր եգիպտացորեն և մեկ այլ «Բոնդյուել» ապրանքատեսակ, հաճախորդը կստանա նվեր՝ լանչբոքս: Կամ՝ գնելով մեկ քաղցր եգիպտացորեն և երկու այլ «Բոնդյուել» ապրանքատեսակ, հաճախորդը կստանա նվեր՝ աղցանի գդալ կամ էկո-պայուսակ:

Անցյալ տարի տեղի ունեցած համտեսում-կոնսուլտացիայի ընթացքում շատ մեծ աշխուժություն էր նկատվում սուպերմարկետներում «Բոնդյուել» տաղավարների մոտ, և հաճախորդները մեծ հաճույքով համտեսում էին առաջարկվող ապրանքատեսականին և դրանից հետո, գնելով այդ և «Բոնդյուել» ապրանքատեսականու մյուս տեսականիից, ստանում առօրյա խոհանոցային կենցաղում օգտագործվելիք շատ նվերներ:

Համտեսում ակցիայի հետևանքով «Բոնդյուել» ընկերությունը ձեռք բերեց նոր հավատարիմ հաճախորդներ՝ միարժամանակ խթանելով ապրանքների վաճառքը:

Համոզված ենք, որ մեր հաճախորդները անհամբեր սպասում են «Բոնդյուել»-ի կազմակերպած նոր ակցիաներին և մեծ աշխուժությամբ կմասնակցեն համտեսին և ձեռք կբերեն ընկերության ապրանքատեսականուց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում