Ռատատույ
Բաղադրիչներ
1 մի հատված
կիլոգրամ հասած լոլիկ1
պղպեղ
մեծ սմբուկ1
աղ1 թեյ
ձիթապտղի յուղ
դդմիկ1
ուկինի1
մեծ սոխ2
պճեղ սխտոր3
դառը կարմիր գինի100 մլ
թարմ ուրցի ցողուն3
թարմ կտրտած մաղադանոս5 ճաշ
թարմ կտրտած ռեհան5 ճաշ
թարմ աղացած պղպեղ
հյութ1 լիմոն
Խոհարարություն
Ռատատույն իր ծագումն առել է Նիցայում: Այս ճաշատեսակի հիմնական բաղադրիչներն են բանջարեղենը՝ սմբուկը, պղպեղը, լոլիկը, դդմիկը և ցուկինին: Այն կարող է մատուցվել որպես հիմնական ճաշատեսակ կամ որպես նախուտեստ:
- Սմբուկը լվանալ և խորանարդիկներով կտրտել:
- Վրան աղ ցանել և թողնել մաղի մեջ, որպեսզի ջուրը դուրս տա:
- Լոլիկը կեղևահան անել, չորս մասի կտրտել և հանել սերմերը:
- Կտրտել սոխը, ցուկինին, պղպեղները և դդմիկը խորանարդիկներով:
- Մեծ թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել ցուկինին, դդմիկը և տապակել 4 - 6 րոպե մինչև դարչնագույն դառնան: Չորացնել և առանձին կաթսայի մեջ դնել:
- 2 ճաշի գդալ թարմ ձիթապտղի յուղ լցնել թավայի մեջ և տապակել պղպեղները 5 րոպե: Հետո դնել դրանք թավայի մեջ մյուս բանջարեղենների հետ:
- Լվացած և չորացած սմբուկը տապակել 3-4 ճաշի գդալ տաք ձեթի մեջ: Չթողնել, որ վառվի: 6-8 րոպե հետո, երբ սմբուկը կդառնա թեթևակի շագանակագույն և փափուկ, դնել այն թավայի մեջ մյուս բանջարեղենների հետ:
- 3 ճաշի գդալ ձեթ լցնել թավայի մեջ, դնել սոխը և ճզմած սխտորը, հետո ավելացնել գինի և սպասել մինչև կգոլորշիանա: Ավելացնել լոլիկը, ուրցը և 2 ճաշի գդալ մաղադանոսը:
- Եփել 8-12 րոպե մարմանդ կրակի վրա: Դրանից հետո ավելացնել բոլոր բանջարեղենները և ամբողջը եփել մարմանդ կրակի վրա 12 րոպե: Երբ բանջարեղենը փափկի, վերցնել կրակից և խառնել մնացած մաղադանոսի և 4 ճաշի գդալ ռեհանի հետ:
- Համեմել աղով, պղպեղով, թարմ քամած կիտրոնի հյութով և մնացած ռեհանով:
- Ուտեստը կարելի է մատուցել տաք կամ սառը՝ խրթխրթան բագետի կամ թարմ եփած պաստայի հետ: