Պիցցա
Բաղադրիչներ
1 մի հատված
հաց
ալյուր400 գ
գոլ ջուր200 մլ
թթխմոր25 գ
աղ յուղ թավայ
Լցոնը
լոլիկ4
պղպեղ1 դեղին
կարմիր պղպեղ
սև ձիթապտուղ120 գ
պճեղ սխտոր2
գդալ քերած պեկորինո պանիր2 թեյ
ձիթապտղի յուղ1 թեյ
աղ
Խոհարարություն
Այսօր պիցցան հայտնի է ողջ աշխարհում: Կախված նախասիրություններից՝ այն մատուցվում է հաստ, միջին կամ բարակ խմորի շերտով:
- Մաղել ալյուրը տախտակի վրա: Մեջտեղում անցք բացել և լցնել թթխմորը, ավելացնել ձեթ և մի պտղունց աղ:
- Լցնել ջուրը և հունցել մինչև զանգվածը դառնա միատարր: Խմորը դնել թեթևակի ալյուր մաղած թասի մեջ և թողնել 30 րոպե տաք տեղում, որպեսզի բարձրանա:
- Պղպեղները լվանալ, մաքրել սերմերից և բարակ կտրտել: Հետո 15 րոպե տապակել ճզմած սխտորով և 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով մարմանդ կրակի վրա:
- Լոլիկներն իջեցնել եռացրած ջրի մեջ, որպեսզի հեշտ մաքրվեն, կորիզները հանել և կտրտել: Հանել ձիթապտղի կորիզները, խառնել լոլիկի և պղպեղի հետ:
- Խմորը բաժանել 4 հավասար մասի: Գնդերը մեկ առ մեկ ձեռքով տափակեցնել, դնել ձիթապտղի յուղ քսած ալյումինե փայլաթիթեղի վրա:
- Խմորի յուրաքանչյուր կտորի վրա տեղադրել լցոնը, վրան ցանել քերած պանիր, օրեգանո և մի քիչ ձիթապտղի յուղ: Թխել 15-20 րոպե նախօրոք 200°C տաքացրած ջեռոցում: