Սաղմոն վասաբիով
Բաղադրիչներ
1 մի հատված
սաղմոնի ֆիլե5
վասաբի2 գդալ
գդալ սոյայի սոուս2
մայոնեզ 1/4 բաժակ
քունջութի ձեթ1 գդալ
աղացած կոճապղպեղ1 գդալ
թարմ կանաչ սոխ2
Խոհարարություն
Վասաբին ավելի կծու է մեզ ծանոթ ծովաբողկից, այդ իսկ պատճառով պետք է փոքր-ինչ զգույշ լինել այն օգտագործելիս: Վասաբին պարտադիր ավելացվում է սուշիի և սաշիմիի մեջ:
- Պատրաստել մարինադը՝ քունջութի ձեթ, սոյայի սոուս, կոճապղպեղ և 1 գդալ վասաբի: Ձկան ֆիլեն դնել մարինադի մեջ:
- Մարինացման գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ՝ բաղադրիչները դնում են պլաստիկ տարայի մեջ և պտտում այն 4-6 րոպե:
- Ձուկը հանել, մարինադը թողնել: Խառնել կանաչ սոխը և 1 գդալ վասաբին:
- Միջին կրակի վրա տաքացնել թավան: Մեջը դնել ձուկը և մարինադը, տապակել 3-5 րոպե:
- Ֆիլեն մատուցել մայոնեզի հետ: