Կարրիով հավ՝ հնդկական ոճով

/ 5
60 ր
Կարրիով հավ՝ հնդկական ոճով

Բաղադրիչներ

1 մի հատված
կրծքամիս2 հավ
աղ և պղպեղ
գդալ ձեթ1
սոխի գլուխ՝ մանր կտրտած2
մանր կտրտած թարմ կոճապղպեղ1 գդալ
ճզմած սխտոր2 գդալ
կարմիր պղպեղ2
կարրի փոշի1 գդակ
տոմատի մածուկ350 մլ
կոկոսի կաթ250 մլ
մեխակ5 հատ
հիլի սերմ3 հատ
դարչին1 ցողուն

Խոհարարություն

Ուտեստի անվանումը ծագում է թամիլերեն kari բառից, որը նշանակում է բանջարեղեն սոուսի մեջ կամ սոուս: Կարրին ճանաչված է ոչ միայն հարավ-արևելյան Ասիայի երկրներում, այլև ամբողջ աշխարհում:

  1. Հավի միսը թրջել թթվասերի մեջ՝ ավելացնելով թարմ քամած կիտրոնի հյութ և դարչին:
  2. Տապակելուց առաջ միսը դնել սառնարանը 1-2 ժամով: Մարինացված միսն անհրաժեշտ է հանել մարինադի միջից և չորացնել:
  3. Մեծ թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել միսը մինչև կարմրի:
  4. Միսը հանել թավայից:
  5. Թավայի վրա տապակել սոխը, ավելացնել կոճապղպեղն ու սխտորը, վերջում վրան լցնել կարրին ու կարմիր պղպեղը:
  6. Ավելացնել հավը մարինադով՝ տոմատի մածուկի, կոկոսի կաթի, մեխակի, հիլի և դարչինի հետ:
  7. Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի: Կրակը մեղմացնել և եփել մինչև հավը փափկի (շուրջ 20 րոպե):
  8. Մատուցել բրնձի հետ:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում