Մակարոնով կուգել
Բաղադրիչներ
1 մի հատված
թթվասեր450 գ
հավկիթ5 հատ
կաթնաշոռ600 գ
կարագ75 g
մակարոն500 g
շաքարավազ200 գ
վանիլին3 գդալ
եգիպտացորենի փաթիլներ 3/4 բաժակ
դարչին2 գդալ
Խոհարարություն
Ջեռոցում թխված այս ուտեստն ունի մի քանի տարատեսակ: Դրանցից ամենահայտնիներն են կարտոֆիլով և մակարոնով կուգելները: Այն նաև հաճախ մատուցում են բադի մսի հետ միասին:
- Մակարոնը եփել, վրան լցնել սառը ջուր:
- Կարագը հալեցնել:
- Ձուն հարել:
- Իրար հետ խառնել եփած մակարոնը, կաթնաշոռը, շաքարավազը, 150գ վանիլինը և թթվասերը:
- Խառնուրդը լցնել կաթսայի մեջ:
- Առանձին խառնել փաթիլները, շաքարավազի մնացորդը և դարչինը:
- Լցնել կաթսայի մեջի խառնուրդի վրա:
- Թխել 50 րոպե 190° C ջերմաստիճանի տակ: