Կետբուլար՝ մսային կոլոլակներ

/ 5
40 ր
Կետբուլար՝ մսային կոլոլակներ

Բաղադրիչներ

1 մի հատված
Կոլոլակներ
խառը500 գ
պաքսիմատ 1/2 բաժակ
հավկիթ1 հավկիթ
թթվասեր 1/2 բաժակ
մաղադանոս աղ պղպեղ
արևածաղկ
Սոուս
սոխ1
կարագ1 ճ.գ.
սպիտակ գինի200 գ
տավարի մս600 գ
մանանեխ2 թ.գ.
տոմատի մածուկ3 ճ.գ.
հապալաս

Խոհարարություն

Շվեդական խոհանոցը նրբաճաշակ չէ, սակայն ուտեստների մեծամասնությունը հեշտ է պատրաստվում տնային պայմաններում և շատ օգտակար է: Կետբուլարի պատրաստումը ևս շատ ժամանակ չի խլի Ձեզանից և բազմազանություն կմտցնի Ձեր ամենօրյա ճաշացանկում:

  1. Խառնել թթվասերն ու պաքսիմատը և թողնել 5 րոպե: Տապակել սոխը: Պաքսիմատին ավելացնել ֆարշը, հավկիթը, համեմունքները և տապակած սոխը, դարձնել միատարր զանգված և դնել սառնարանը մի քանի ժամով:
  2. Պատրաստված ֆարշից կազմել փոքր կոլոլակներ (մոտավորապես ընկույզի չափ) և թողնել 30 րոպեով: Ջեռոցի թավայի վրա ձեթ քսել և վրան տեղադրել կոլոլակները: Եփել ջեռոցում 90-100ºС ջերմաստիճանում մոտ 5-10 րոպե:
  3. Պատրաստել սոուսը. տապակել կիսաշրջանաձև կտրտած սոխը, լցնել գինին և եռացնել: Ավելացնել արգանակը և եփել առանց կափարիչի 10 րոպե՝ անընդհատ խառնելով: Ավելացնել մանանեխը և տոմատի մածուկը, համեմել:
  4. Տաք կոլոլակները մատուցել սոուսի հետ և զարդարել հապալասով: Շվեդերը կետբուլարն ուտում են կարտոֆիլի խյուսի հետ:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում