Հյուցպոտ՝ պատմական կերակուր

/ 5
120 ր
Հյուցպոտ՝ պատմական կերակուր

Բաղադրիչներ

1 մի հատված
տավարի միս1 կգ
կարտոֆիլ1 կգ
գազար3
սոխ3
կարագ4 ճ.գ.
բաժակ ջուր4
աղ1 թ.գ.
Պղպեղ դափնու տերև

Խոհարարություն

16րդ դարում Իսպանիան օկուպացրեց հոլանդական քաղաքներից մեկը՝ Լեյդենը, որի բնակիչները երկար ժամանակ տառապում էին սովից: Սակայն 1571 թվականի հոկտեմբերի 1ին քաղաքն ազատագրվեց, իսկ մարդկանց ապահովեցին անհրաժեշտ սննդով: Հոլանդացիները նաև պատմում են մի տղայի մասին, ով շրջափակման ժամանակ գտել էր լոբով, գազարով և այլ բանջարեղենով կճուճ: Այսօր այդ ուտեստը մատուցում են Լեյդենում հոկտեմբերի 3ին՝ ի հիշատակ քաղաքի հերոսական ազատագրման: 

  1. Եռացող ջրի մեջ լցնել տավարի միսը՝ առանց կտրտելու, ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերև և եփել մարմանդ կրակի վրա մինչև կիսով չափ պատրաստ լինելը:
  2. Կարտոֆիլը, գազարը և սոխը մաքրել: Կարտոֆիլը կտրտել քառակուսաձև, գազարը՝ երկարավուն կտորների, իսկ սոխը՝ օղակներով: Բանջարեղենն ավելացնել մսին և շոգեխաշել մոտ 40 րոպե:
  3. Երբ միսն ու բանջարեղենը պատրաստ լինեն, միսը հանել՝ չթողնելով, որ սառչի: Բանջարեղենից և արգանակի փոքր քանակությունից խյուս սարքել՝ ըստ ցանկության ավելացնելով ևս մի քիչ աղ և պղպեղ: Մանրակրկիտ խառնել:
  4. Միսը կտրտել, հալեցնել կարագը:
  5. Մատուցում. ափսեի մեջ տեղադրել բանջարեղենային խյուսը, վրայից մսի կտորները, ամբողջի վրա լցնել հալված կարագը և կտրտած մաղադանոսը: Մատուցել տաք վիճակում:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում