Ցևիչե՝ հում ծովային ձուկ
Բաղադրիչներ
1 մի հատված
ծովային թարմ ձկան ֆիլե700 g
լոլիկ700 գ
ձիթապտուղ80 գ
թարմ քամած կիտրոնի հյութ400 ml
հանքային ջուր
ձիթայուղ70 մլ
պճեղ սխտոր3
գդալ օրեգանո2
մանր կտրտած թարմ համեմ2
сох100 g
կետչուպ100 մլ
չիլի պղպեղ2 գդալ
կարմիր պղպեղի մածուկ2
աղ, պղպեղ և ձիթապտուղներ
Խոհարարություն
Հարավամերիկյան երկրներից յուրաքանչյուրում այս ուտեստը յուրովի է պատրաստվում: Պերուում ցևիչեն մատուցում են բարակ կտրտած սոխի հետ, որը շարում են ցևիչեի շուրջը մատուցումից անմիջապես առաջ: Եթե սոխն ավելի շուտ դնեն, ուտեստի համը կփոխվի:
- Ձկան ֆիլեն լվանալ, չորացնել և քառակուսաձև կտրտել: Դնել ապակե ափսեի մեջ: Վրան լցնել կիտրոնի հյութ և մարինացնել սենյակային ջերմաստիճանում շուրջ 2.5 ժամ:
- Փոքր թավայի մեջ տաքացնել ձիթայուղը, ավելացնել սխտորը և տապակել մոտ 3 րոպե: Այնուհետև սխտորը վերցնել թավայից, իսկ ձիթայուղը թողնել սառչի:
- Լոլիկները մաքրել կեղևից, կտրտել և մաքրել սերմերն այնպես, որ լոլիկի հյութը չծորա:
- Ապակե տարայի մեջ լցնել լոլիկը, սոխը, համեմը, օրեգանոն, կետչուպը, չիլի պղպեղը, ձիթապտուղները և կարմիր պղպեղի մածուկը: Ցևիչեի պատրաստման համար պետք է օգտագործել բացառապես ապակե կամ էմալապատ տարաներ: Ոչ մի դեպքում չի կարելի օգտվել մետաղյա տարաներից: Այս ամենի վրա անհրաժեշտ է լցնել սառեցված ձիթայուղը և լոլիկների հյութը: Աղը և պղպեղը լցնել ըստ ճաշակի, այնուհետև լավ խառնել և դնել մի կողմ:
- Ձուկը հանել մարինադից և 3 անգամ ցայել սառը ջրի տակ: Այնուհետև վրան հանքային ջուր լցնել և թողնել 5 րոպե: Ձուկը հանքային ջրի միջից հանելուց հետո պետք է լավ չորացնել և դնել լոլիկներով ու համեմունքներով տարայի մեջ:
- Խառնել, կափարիչը ծածկել և 3 ժամ պահել սառնարանում:
- Մատուցել սառը ապակյա ամանների մեջ՝ զարդարելով ձիթապտուղներով: