Այնտոպֆ՝ լիարժեք ճաշ
Բաղադրիչներ
1 մի հատված
տավարի մսի արգանակ1 լ
տավարի միս300 գ
շամպինյոն300 գ
խեցիմակարոն100 գ
գազար1 հատ
արևածաղկ
գդալ թթվասեր4
աղ պղպեղ
Խոհարարություն
Ողջ խորամանկությունը նրանում է, որ մեկ ափսեի մեջ պատրաստվում է ամբողջ ուտեստը, և այն հանդիսանում է լիարժեք ճաշ: Կաթսայի մեջ լցնում են բեկոն կամ այլ միս, բանջարեղեն, կարտոֆիլ, բրինձ և այլն: Այնուհետև այդ ամենը երկար եփվում է:
Կախված բաղադրիչներից՝ ուտեստը կարող է լինել ապուրի, գուլյաշի կամ աղցանի տեսքով. յուրաքանչյուրը կարող է ընտրել իր ճաշակով: Այնտոպֆը հայտնվել է այն ժամանակաշրջանում, երբ Գերմանիայում բնակվող մարդիկ աղքատ էին և մեծ ընտանիքներ ունեին: Տնային տնտեսուհիներն այն պատրաստում էին, երբ ժամանակը քիչ էր, օրինակ՝ բերքահավաքի կամ մեծ լվացքի ընթացքում:
- Աղի ջրում եփել մակարոնը, ջուրը դատարկել:
- Տավարի միսը կտրտել երկարավուն, սունկը և գազարը՝ քառակուսաձև:
- Սունկը տապակել:
- Ավելացնել միսը և գազարը, վրան լցնել տաք արգանակ, շոգեխաշել 10 րոպե:
- Ավելացնել թթվասերը և խառնել, լցնել համեմունքներ:
- Խառնել մակարոնի հետ: