Ձմեռային սննդակարգ

14.09.2009

Չնայած կալորիաների մեր պահանջը ամառվա և ձմեռվա համար շատ չի տարբերվում՝ այնուամենայնիվ, մենք կարիք ունենք զանազանելու մեր ճաշացանկը:

Ավելի շատ էներգիա

Մեր օրգանիզմը կարիք ունի սննդամթերքից ստացվող էներգիայի ավելի մեծ չափաբաժնի, այնպես որ դա նույնիսկ կարող է առաջացնել ջերմության բալանս. սա է պատճառը, որ մենք ուզում ենք ուտել ավելի առատ և ավելի կալորիական ուտելիք:

always take less than 1000 calories in your winter diet plan

Օգտակար խորհուրդներ. ի՞նչ ուտել և ինչի՞ց խուսափել


ձավարեղենը, պատիճավոր բույսերը, անյուղ միսը, լյարդը երկաթի և B, E վիտամինների լավ աղբյուր են, որոնց պակասը հանգեցնում է հոգնածության
օրվա մեջ ճաշերի քանակը շատ կարևոր է, օրական չորս անգամն ամենաքիչն է: 3 ժամը մեկ սնվելով՝ մենք կպահպանենք մեր օրգանիզմի ճիշտ ջերմային բալանսը
համեստ նախաճաշը պաշտպանում է ցրտից, մենք ավելի արագ ենք ճարպեր այրում առավոտյան և այդ պատճառով շատ ճարպային հանգույցներ ձեռք չենք բերում: Միևնույն ժամանակ մեր օրգանիզմն ավելի լավ է յուրացնում սննդարար նյութերը
բանջարեղեն և մրգեր. լոլիկ, պղպեղ, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, հազար, նեխուր, նարինջ, թուրինջ, սեխ, կիվի. մրգեր, որոնք պարունակում են A, C, E վիտամիններ (օգնում են օգտագործել սննդի մեջ եղած էներգիան և խթանում իմունային համակարգը), պետք է ավելացվեն ամեն ճաշին
կաթնամթերքը, թռչնամիսը, ձուկը, հորթի միսը, ընդեղենը, հացահատիկները, կաղամբը, ընկույզը B խմբի վիտամինների աղբյուր են, որոնք կարևոր են իմունային համակարգի համար և իրենց հակադեպրեսանտ հատկանիշների համար
• միսը, պատիճավոր բույսերը՝ ներառյալ ոսպը և տարբեր ձավարեղենը, ապահովում են մեզ երկաթի ճիշտ չափաքանակով՝ պաշտպանելով մեզ մեր օրգանիզմի սակավարյունությունից և ցածր դիմադրողականությունից
• ամբողջական հացահատիկի և ցորենի հացը, մանրաթելեր պարունակող ձավարեղենը սնուցում են և միևնույն ժամանակ էներգիայի լավ աղբյուր են, ինչը ձմեռվա ընթացքում 50%-ով պետք է ապահովվի ածխաջրերի միջոցով
• ձուկը, թռչնամիսը, ձուն, բրոկոլին, եգիպտացորենը, հունական ոլոռը մեր օրգանիզմը հարստացնում են քրոմով, ինչը փակում է ախորժակը քաղցրեղենի հանդեպ
• պատիճավոր բույսերը, սոյան, կտավատի սերմը, քնջութի սերմը, ամբողջական հացահատիկից մթերքները, ձուկը, ընկույզը, սերմերը, բրոկկոլին արագացնում են նյութափոխանակությունը և մարսողությունը՝ չնայած պարունակում են ճարպեր
• կաթը, կաթնամթերքը, ձավարեղենը, պատիճավոր բույսերը, սոյան, ձուկը (փշերով) նույնպես տալիս են հագեցածության զգացում՝ որպես կալցիումով հարուստ տարրեր
սպիտակ հացի, թխվածքների և թխվածքաբլիթների օգտագործման նվազեցումը կպաշտպանի ավելորդ և գիրացնող շաքարների վտանգից:

Always take 4 glass of water in winter dites

Կերեք և քաշ մի հավաքեք

Ամենակարևորն այն է, որ մեր սննդակարգը լինի լավ բալանսավորված, այսինքն՝ այն պետք է մեզ ապահովի շատ էներգիայով և դիմադրողականությամբ, բայց հետ պահի քաշ հավաքելուց:

Հավանաբար ձեր օրգանիզմն ինքը կասի ձեզ, թե ինչ անեք ձեր իմունային համակարգը ուժեղացնելու, վարակներից խուսափելու և անպետք ճարպային հանգույցներ չավելացնելու համար:

Ճաշացանկ

Նախաճաշ.
2 շերտ հաց, մանր սոխով կաթնաշոռ, թույլ խաշած ձու, լոլիկով աղցան, թեյ ազնվամորու հյութով
Լանչ.
երկու ամբողջական հատիկներով բուլկի խոզապուխտով և հնդկահավի մսով, թարմ նարնջի հյութ
Ճաշ.
Շոգեխաշած հավի կրծքամիս, բրոկոլի, կճեպով կարտոֆիլ, լիմոնով հանքային ջուր
Ցերեկ.
Բանանով, խնձորով, նարինջով մրգային աղցան
Ընթրիք.
Եփած լոբի, ամբողջական հացահատիկով կեքս, սկումբրիայով պաստա, կիտրոնի թեյ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում