Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Ավելի ու ավելի շատ մարդիկ են աշխատում գրասեղանների մոտ: Մեր այսպիսի առօրյայի հետ զարգանում է գիրությունը՝ շատ քիչ մարզանք, մշտական նստած դիրք:
Ձեր կերակուրը սովորաբար բաղկացած է սուրճից և խմորեղենից, դոնաթից, կամ շոկոլադե սալիկից:
2. Ճաշին կերեք աղցան կամ օգտակար ապուր:
3. Ձեր հիմնական սնունդն ընդունեք տանը` աշխատանքից հետո: Եթե երկար եք աշխատաում, ապա ժամանակ հատկացրեք այցելելու ռեստորան: Դանդաղ սնվեք, մի շտապեք: Ֆրանսիացիները նրբագեղ են ոչ այն պատճառով որ սպորտով են զբաղվում, այլ որովհետև նրանք հաճույք են ստանում յուրաքանչյուր համտեսումից: Նախքան քնելը կերեք մրգի մի կտոր կամ ըմպեք որևէ բանջարեղենի հյութ:
4. Մի բաց թողեք որևէ սնունդ, քանի որ շատ քաղցած լինելու դեպքում միանգամից շատ սնունդ կընդունեք:
5. Մի մոռացեք մարզվել: Անգամ երբ գրասենյակում եք կարող եք շարժվել` շարժեք ուսերը, ձեռքերն ու ձգեք վիզը: Քայլեք գրասենյակով, այցելեք ձեր աշխատակիցներին իրենց գրասեղանների մոտ:
Մարզանքի ծրագիր – սպորտն օգտակար է առողջության համար
Առավոտյան
15 րոպե ուսերի մարզանք, 15 կքանիստ
Նախաճաշից հետո
30-60 րոպե հեծանվավարժանք, երբեմն կարող եք աշխատանքի գնալ հեծանիվով
Կեսօրին
35-45 րոպե արագ զբոսանք
Երեկոյան
10 րոպե ցատկապարան գորգի վրա
Նախաճաշ
Մենք խորհուրդ ենք տալիս թեյ կամ սուրճ: Ցանկալի է կաթով, բայց առանց շաքարի: Մեկ բաժակ կաթը, ինչպես նաև կեֆիրը կամ յոգուրտը, հիանալի կլինի:
Մենյու` ընտրելու համար
2 կտոր փխրուն հաց կարագի բարակ շերտով, 2 շերտ խոզապուխտով, մի քանի բողկով;
1 կտոր աշորայի հաց կարագով և 10գ պրասով, վարունգ հալած պանրով;
1 քիչ կամ լավ եփած ձու, մեկ կտոր հաց կարագով, մեկ լոլիկ;
2 կտոր փխրուն հաց կարագով, 2 շերտ պանիր, մի քանի բողկ;
1 կտոր ամբողջական ցորենի հատիկներով հաց կարագով, հալած պանրով, կամ 1 ճաշի գդալ ջեմով:
Ինչ կարող եք վերցնել ձեզ հետ աշխատանքի որպես խորտիկ
1 խնձոր, 1 տանձ, 1 փոքր բանան, 2 գազար
Ճաշ
Բանջարեղենի աղցան. Կտրտատեք մեկ վարունգ, մի քանի պղպեղ, մի քանի բողկ, 15գ թեթև ֆետա պանիր: Ավելացրեք աղ և պղպեղ, խառնեք:
Ձկան աղցան. Չորացրեք 15գ թյուննոսը յուղում, կտրատեք լավ եփած ձուն, լոլիկն ու սոխը, համեմեք և խառնեք:
Պանրի աղցան. Խառնեք 20գ ցածր յուղայնությամբ հալած պանիրը կտրտած բողկի, պրասի և 4 ճաշի գդալ յոգուրտի հետ: Համեմեք:
Հավի աղցան. Կտրատեք և խառնեք 10գ հավի կրծքամիս, արքայախնձորի շերտեր, կտրտած խնձոր, 3 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն և 2 սալոր:
Ընթրիք. մտահապահեք, որ այն պետք է ընդունել տանը
Բրինձ բանջարեղենով. Խառնեք 10գ եփած բրինձը 25գ բանջարեղենի և ձեթում տապակած սնկի հետ:
Ձուկ բանջարեղենով. Տապակեք ձեթում 2 կտրտած գազար, մեկ կտրտած սոխ և մեկ լոլիկ: Ավելացրեք 15գ ձուկ: Եփեք գոլորշու վրա և ավելացրեք համեմունքներ:
Մսի գնդիկներ սնկով. Տապակեք մեկ սոխ սնկի հետ միասին: Ավելացրեք 10գ աղացած հավի միս, մաղադանոս, համեմունքներ: Խառնուրդին տվեք գնդիկների տեսք և եփեք գոլորշու վրա: Մատուցեք մեկ ճաշի գդալ բրնձով:
Մակարոնեղեն և սոուս. Եփեք 10գ մակարոնեղեն և ավելացրեք սոխի, սխտորի և մեխակի հետ տապակած 2 գդալ տոմատի մածուկ: