Շաքարը ձեր սննդակարգում

29.04.2015

Շաքարը սովորաբար անվանում են լուռ մարդասպան: Այն գրեթե ամենուր է: Այն առկա է սննդամթերքի մեծ քանակության մեջ, հյութերում, ոչ ոգելից ըմպելիքներում, քաղցրավենիքում և հացահատիկային ապրանքներում:

Շաքարի բացասական ազդեցությունն իմունային համակարգի վրա սկսվում է վերջինիս ընդունումից 30 րոպեի ընթացքում: Օրինակ՝ շաքարով հարուստ սննդակարգը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակի խախտման վտանգը, որը կարող է առաջացնել տրամադրություն տատանումներ, գիրացում, հոգնածություն, գլխացավ, հորմոնալ դիսբալանս և տհաճ ախտանիշների մի ամբողջ շարք:

Շաքարը չի պարունակում սննդարար նյութեր, այն ընդամենը ավելացնում է կալորիաների քանակը: Երբ հաղթահարեք ցանկությունն ու դադարեցնեք շաքարի ընդունումը, անպայման կնկատեք դրական փոփոխություններ, ինչպիսիք են էներգիայի հավասարակշռված մակարդակը, քաշի կորուստը, բարելավված իմունիտետն ու հստակ մտածելու ունակությունը:

Շաքարի օգտագործման սահմանափակումը կարող է անհնար թվալ, սակայն, ըստ էության, այն ավելի հեշտ է, քան կարծում եք: Պարզապես պետք է հետևեք մի քանի պարզ խորհուրդների: Երբ ցանկանում եք ուտել մի փոքր կոնֆետ կամ շոկոլադ, փոխարինեք այն թարմ կամ չորացրած մրգերով: Դրանք և՛ քաղցր են, և՛ պարունակում են արժեքավոր ու առողջարար վիտամիններ, հանքային նյութեր և մանրաթելեր:

Նվազեցրե՛ք գունավոր գազավորված ըմպելիքների քանակը: Փոխարինե՛ք դրանք 100% բնական հյութով, հանքային ջրով կամ թեյով՝ առանց շաքարավազի: Կարող եք նաև ձեր ամենօրյա սննդակարգում շաքարի փոխարեն օգտագործել բնական մեղր:

Շաքարը ձեր սննդակարգում

Սննդակարգում շաքարի սահմանափակումը կամրացնի ձեր իմունային համակարգը:

Ի՞նչ է մեզ ասում առողջ սննդի բուրգը: Սննդակարգեր. ամենահաջող սսնդակարգերի ընտրություն

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում