Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Սննդակարգեր. ամենահաջող սննդակարգերի ընտրություն

diets2

Ինչո՞ւ կիրառել դիետաներ

Մենք կիրառում ենք դիետաները, որպեսզի նվազեցնենք ավելորդ կիլոգրամները: Սպորտով զբաղվող մարդիկ օգտագործում են բարձր էներգիայով օժտված դիետաներ, որպեսզի բարելավեն իրենց արդյունքները: Բուսակերներն օգտագործում են դիետաներ՝ կենդանիներին խնայելու նպատակով: Ամենահայտնի դիետաները մարմնի քաշի նվազեցման դիետաներն են:

Մարմնի քաշի նվազեցման ռազմավարությունը պետք է պլանավորված լինի այն նպատակին համապատասխան, որին ցանկանում ենք հասնել: Մենք պետք է հաշվի առնենք մեր տարիքը և առողջական վիճակը: Սա շատ կարևոր է, քանի որ լավ դիետան պետք է կատարելապես  հարմարեցված լինի մեր կարիքներին: Մարմնի քաշի արագ նվազեցմանն անհնար է հասնել առանց զրկելու մեր օրգանիզմն էներգիայից, վիտամիններից կամ սննդանյութերից: Սնվելու հետ կապված բոլոր սխալները կանդրադառնան մեր մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա: Առողջությունն ու գեղեցկությունը բարելավելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել առողջության համար նախատեսված դիետա, որը կբարելավի կենտրոնանալու կարողությունը, կնվազեցնի որոշ քաղցկեղների առաջացման հավանականությունը, կնպաստի դեպրեսիայի դեմ պայքարելուն և ընդհանուր առմամբ կբարելավի մեր ինքնազգացողությունը: Մեզնից ոմանց համար դիետան սնվելու սովորությունների «ընդհանուր փոփոխություն» է: Սա մեթոդ է վերագործարկելու սնվելու մեր սովորությունները, որպեսզի դրանք կարողանան ուղեկցել մեզ մեր ողջ կյանքում առանց անհարմարության: 

diets3

Ո՞ւմ համար են դիետաները:

Հնարավոր է, որ դիետան ոչ մի կապ չունենա մեր մարմնի քաշը նվազեցնելու պահանջների հետ: Երբեմն կյանքի իրադրություններն են որոշում մեր սնվելու ձևը: Յուրաքանչյուրս ունի որոշակի պահանջներ, հետևապես դիետաները տարբեր են:

Դիետան՝ նախատեսված հղի կանանց համար, ովքեր հասկանում են, որ իրենց սնվելու ձևը շատ կարևոր է երեխայի առողջության համար, կլինի անկասկած տարբեր ուսանողների համար նախատեսված դիետայից, ովքեր իրենց օրգանիզմը կալցիումի և մագնեզիումի աճող քանակով ապահովելու կարիք ունեն: Տարեցների համար նախատեսված դիետան պետք է ուղղված լինի շատ տարբեր պահանջների կատարմանը՝ ծերացման գործընթացի դանդաղեցմանը, տրամադրության բարձրացմանը և առույգության ավելացմանը: Երբեմն հանդիպում ենք մարդկանց, ովքեր հակառակ իրենց ջանքերին և փորձերին, խնդիրներ ունեն մարմնի ցածր քաշի հետ կապված: Այս դեպքում օգտակար կլինի քաշը ավելացնելու հատուկ դիետան:

diets4

Սեզոնային դիետաներ

Երբեմն մենք ընտրում ենք տարվա եղանակին համապատասխան դիետա, որը ոչ միայն փոխում է մեր օրգանիզմի պահանջը տարբեր սննդանյութերի առումով, այլև որոշվում է սննդամթերքների առկայությամբ: Ամառային դիետան առատ կլինի թարմ քաղած բանջարեղենով, հյութալի մրգերով և թարմ կանաչեղենով: Մյուս կողմից, ձմեռային դիետան պետք է ապահովի մեր օրգանիզմն էներգիայով և պետք է նաև ուղղված լինի բարձրացնելու դիմադրողականությունը: Ձմռանը մենք պահանջ ունենք ավելի կալորիական և հարուստ կերակրատեսակների, քան սովորաբար, քանի որ մեր օրգանիզմը ավելի շատ քանակությամբ էներգիայի կարիք ունի: Նրանց, ովքեր չունեն կամքի ուժ երկար ժամանակ դիետայի հետևելու համար, խորհուրդ ենք տալիս մեկօրյա կամ եռօրյա դիետա:

Դիետան թողնելը/Դիետայի ավարտը

Անկախ ռացիոնալ դիետայի հետևելու հանգամանքից՝ այն ավարտելու ձևը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար: Դիետայի ավարտը պետք է լինի ռացիոնալ գործընթաց՝ թույլ տալով պահպանել մեր իդեալական քաշը: Բավարարող արդյունքի հասնելու համար բավական է նիհարել աստիճանաբար, և ապա փուլերով հրաժարվել ցածր կալորիականություն ունեցող սննդից: Երբ փնտրում ենք երկարաժամկետ ազդեցություն, մենք պետք է դիետայում կիրառենք ճիշտ սնվելու կանոններ: Դիետան պետք է լինի սովորական ապրելակերպի մի մաս, և մենք պետք է նաև լինենք ֆիզիկապես ակտիվ: Հաճախ այն օգնում է սահմանել մեր մարմնի ամենօրյա կալորիական պահանջմունքները: Կալորիաները գլխավորապես պատասխանատու են մեր քաշի պահպանման, նվազման կամ ավելացման համար: Երբ ապահովում ենք մեր մարմինն արդյունավետ քանակությամբ կալորիաներով, այն կարգավորում է մեր նյութափոխանակությունը և պահպանում մեզ յո-յո էֆեկտից:   


Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Սնկով աղցան
Սնկով աղցան

Համեղ և օգտակար աղցան մարինացված շամպինյոններով:

4 անձի համար 30-45 րոպե Միջին բարդության
Թուրքական հաց էկմեկ
Թուրքական հաց էկմեկ

Հաջողությամբ համադրվում է գրիլի վրա պատրաստված ուտեստների և գիրոսի հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր
Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգը Թաիլանդում ամենահայտնի ապուրն է, որը պատրաստում են հավի մսի արգանակով, սնկով, կիտրոնի կտորներով ու տերևներով և մանր ծովախեցգետիններով, որոնք շատ սիրված են թաիլանդցիների կողմից:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Բիգոս
Բիգոս

Բիգոսի՝ Լեհաստանում տոնական սեղաններին հաճախ հանդիպող ավանդական ուտեստի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Սննդակարգեր. ամենահաջող սննդակարգերի ընտրություն

diets2

Ինչո՞ւ կիրառել դիետաներ

Մենք կիրառում ենք դիետաները, որպեսզի նվազեցնենք ավելորդ կիլոգրամները: Սպորտով զբաղվող մարդիկ օգտագործում են բարձր էներգիայով օժտված դիետաներ, որպեսզի բարելավեն իրենց արդյունքները: Բուսակերներն օգտագործում են դիետաներ՝ կենդանիներին խնայելու նպատակով: Ամենահայտնի դիետաները մարմնի քաշի նվազեցման դիետաներն են:

Մարմնի քաշի նվազեցման ռազմավարությունը պետք է պլանավորված լինի այն նպատակին համապատասխան, որին ցանկանում ենք հասնել: Մենք պետք է հաշվի առնենք մեր տարիքը և առողջական վիճակը: Սա շատ կարևոր է, քանի որ լավ դիետան պետք է կատարելապես  հարմարեցված լինի մեր կարիքներին: Մարմնի քաշի արագ նվազեցմանն անհնար է հասնել առանց զրկելու մեր օրգանիզմն էներգիայից, վիտամիններից կամ սննդանյութերից: Սնվելու հետ կապված բոլոր սխալները կանդրադառնան մեր մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա: Առողջությունն ու գեղեցկությունը բարելավելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել առողջության համար նախատեսված դիետա, որը կբարելավի կենտրոնանալու կարողությունը, կնվազեցնի որոշ քաղցկեղների առաջացման հավանականությունը, կնպաստի դեպրեսիայի դեմ պայքարելուն և ընդհանուր առմամբ կբարելավի մեր ինքնազգացողությունը: Մեզնից ոմանց համար դիետան սնվելու սովորությունների «ընդհանուր փոփոխություն» է: Սա մեթոդ է վերագործարկելու սնվելու մեր սովորությունները, որպեսզի դրանք կարողանան ուղեկցել մեզ մեր ողջ կյանքում առանց անհարմարության: 

diets3

Ո՞ւմ համար են դիետաները:

Հնարավոր է, որ դիետան ոչ մի կապ չունենա մեր մարմնի քաշը նվազեցնելու պահանջների հետ: Երբեմն կյանքի իրադրություններն են որոշում մեր սնվելու ձևը: Յուրաքանչյուրս ունի որոշակի պահանջներ, հետևապես դիետաները տարբեր են:

Դիետան՝ նախատեսված հղի կանանց համար, ովքեր հասկանում են, որ իրենց սնվելու ձևը շատ կարևոր է երեխայի առողջության համար, կլինի անկասկած տարբեր ուսանողների համար նախատեսված դիետայից, ովքեր իրենց օրգանիզմը կալցիումի և մագնեզիումի աճող քանակով ապահովելու կարիք ունեն: Տարեցների համար նախատեսված դիետան պետք է ուղղված լինի շատ տարբեր պահանջների կատարմանը՝ ծերացման գործընթացի դանդաղեցմանը, տրամադրության բարձրացմանը և առույգության ավելացմանը: Երբեմն հանդիպում ենք մարդկանց, ովքեր հակառակ իրենց ջանքերին և փորձերին, խնդիրներ ունեն մարմնի ցածր քաշի հետ կապված: Այս դեպքում օգտակար կլինի քաշը ավելացնելու հատուկ դիետան:

diets4

Սեզոնային դիետաներ

Երբեմն մենք ընտրում ենք տարվա եղանակին համապատասխան դիետա, որը ոչ միայն փոխում է մեր օրգանիզմի պահանջը տարբեր սննդանյութերի առումով, այլև որոշվում է սննդամթերքների առկայությամբ: Ամառային դիետան առատ կլինի թարմ քաղած բանջարեղենով, հյութալի մրգերով և թարմ կանաչեղենով: Մյուս կողմից, ձմեռային դիետան պետք է ապահովի մեր օրգանիզմն էներգիայով և պետք է նաև ուղղված լինի բարձրացնելու դիմադրողականությունը: Ձմռանը մենք պահանջ ունենք ավելի կալորիական և հարուստ կերակրատեսակների, քան սովորաբար, քանի որ մեր օրգանիզմը ավելի շատ քանակությամբ էներգիայի կարիք ունի: Նրանց, ովքեր չունեն կամքի ուժ երկար ժամանակ դիետայի հետևելու համար, խորհուրդ ենք տալիս մեկօրյա կամ եռօրյա դիետա:

Դիետան թողնելը/Դիետայի ավարտը

Անկախ ռացիոնալ դիետայի հետևելու հանգամանքից՝ այն ավարտելու ձևը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար: Դիետայի ավարտը պետք է լինի ռացիոնալ գործընթաց՝ թույլ տալով պահպանել մեր իդեալական քաշը: Բավարարող արդյունքի հասնելու համար բավական է նիհարել աստիճանաբար, և ապա փուլերով հրաժարվել ցածր կալորիականություն ունեցող սննդից: Երբ փնտրում ենք երկարաժամկետ ազդեցություն, մենք պետք է դիետայում կիրառենք ճիշտ սնվելու կանոններ: Դիետան պետք է լինի սովորական ապրելակերպի մի մաս, և մենք պետք է նաև լինենք ֆիզիկապես ակտիվ: Հաճախ այն օգնում է սահմանել մեր մարմնի ամենօրյա կալորիական պահանջմունքները: Կալորիաները գլխավորապես պատասխանատու են մեր քաշի պահպանման, նվազման կամ ավելացման համար: Երբ ապահովում ենք մեր մարմինն արդյունավետ քանակությամբ կալորիաներով, այն կարգավորում է մեր նյութափոխանակությունը և պահպանում մեզ յո-յո էֆեկտից:   

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description