Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Կարոտինոիդները, որոնք պարունակվում են դեղին բանջարեղեններում, հաճախ իրենցից նյութերի խառնուրդ են ներկայացնում: Դրանք կազմված են բետա-կարոտինից, լյուտեինից, զեաքսանտինից և լիկոպենից: Ավելին, առանձին կարոտինոիդն այլ համապատասխան գործառույթներ է կատարում: Ահա դրանցից մի քանիսը`
Մարդու օրգանիզմն ունակ է կարոտինոիդը վերածել վիտամին A-ի, որը կյանքի համար կարևոր տարր է: Այն ամրապնդում է իմունային համակարգը և ազդում է մաշկի առողջության վրա: Կարոտինոիդները նաև անհրաժեշտ են տեսողության նորմալ գործունեության համար, քանի որ դրանք աչքի դեղին կետի` տեսողության համար պատասախանատու բաղադրիչի, մասն են կազմում: Դեղին և նարնջագույն բանջարեղենը նաև օրգանիզմը պաշտպանում է վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այն մարդկանց մաշկը, ում սննդակարգը հարուստ է կարոտինոիդներով, ավելի դանդաղ է ծերանում: Կարոտինոիդները լավացնում են ոսկորների վիճակը՝ ամրացնելով դրանք: Բացի այդ, այս պիգմենտները մեզ պաշտպանում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, որը քաղցկեղային շատ հիվանդությունների է բերում: Տղամարդիկ, ովքեր անբավարար քանակությամբ դեղին և նարնջագույն բանջարեղեններ են օգտագործում, ավելի շատ են ենթակա շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի: Կարոտինոիդները նվազեցնում են արգանդի պարանոցի, թոքերի, ստամոքսաաղիքային տրակտի քաղցկեղի առաջացման վտանգը և մեզ պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից, նվազեցնելով խոլեստերինի կուտակումը արյունատար անոթներում:
Դեղին և նարնջագույն բանջարեղենների խմբում են.