Մյուս խոհանոցների հետ համեմատ՝ այն գրեթե զերծ է համեմունքներից, հիմնված է բրնձի, սոյայի մթերքների (միսո, տոֆու), ձկան, ծովամթերքների, ջրիմուռների և բանջարեղենի վրա: Այն հայտնի իր պարզ, գեղեցիկ ձևավորված ուտեստներով, որտեղ բաղադրիչներից և ոչ մեկը մյուսի համը չի փոխում:
Սուշի
Սուշիի պատմությունը հասնում է մոտ 1300 տարի առաջ: Սուշին, ինչպես մենք այն գիտենք այսօր, առաջին անգամ պատրաստվել է ճապոնացի խոհարար Հանայա Յոհեի կողմից: Ընդհանուր առմամբ, սա ճաշատեսակ է` բաղկացած ձկան շերտի մեջ դրված բրնձի փոքրիկ գնդիկից մի փոքր ճապոնական ծովաբողկով` վասսաբիով: Դրա պատրաստման համար օգտագործվում է բրնձի լավագույն տեսակը, հետո համեմվում քացախով: Այս ուտեստի բաղադրիչներից մեկը բնականաբար ձուկն է` դրա ամենահամեղ մասը:
Բնական և ներդաշնակ
Ճապոնացիների երկարակեցության պատճառը նրանց ավանդական սննդակարգն է: Ճապոնական խոհանոցի շատ կարևոր սկզբունքը եղանակային արտահայտվածությունն է, որը հիմնված է սննդի այնպիսի բաղադրիչների ընտրության վրա, որոնք արտացոլում են տարվա տվյալ եղանակը: "Շուն" հասկացողությունը, որտեղ ձուկը, բանջարեղենը և մրգերը ամենահարուստն են սնուցիչներով, տարվա մեջ տևում է միայն մոտավորապես 10 օր: Ճապոնիայում կլիման տարբեր է՝ կախված տարածաշրջանից, բայց կա մի բան, որ ընդհանուր է այս բոլոր տարածաշրջանների համար… Դա այն փաստն է, որ համարյա յուրաքանչյուր ճաշատեսակի հիմնական մասը բրինձն է: Կլիման ամբողջ Ճապոնիայում շատ նպաստավոր է մեծ պահանջարկ ունեցող այս բույսի աճեցման համար: Ավելին, հատկապես պատմության վաղ շրջանում, Ճապոնիայում ձկան մսից բացի, ուրիշ միս գրեթե չեն կերել: Մինչև այժմ էլ միսը շատ տարածված չէ: Կարճ ասած` ճապոնական խոհանոցը նկարագրելու համար կարող ենք օգտագործել երկու խոսք` "բնական և ներդաշնակ":
Սուշիի տեսակները
Նիգիրի – բրնձի գնդիկներ մի կտոր թունաձկով, խեցգետնով, ութոտնուկով, վրան դրված ձվածեղ;
Գունկան – բրնձից և չորացրած ջրիմուռներից պատրաստված բաժակներ` լցված ծովամթերքներով;
Նորիմակի – ռուլետ սուշիի բրնձով և ջրիմուռներով՝ լցոնած տարբեր բաներով;
Տեմակի –
եգիպտացորեն ջրիմուռներով, լցոնած սուշիի բրնձով, ծովամթերքներով և բանջարեղենով;
Օշի – ձուկ և բրինձ` սեղմած միասին փայտե տուփում;
Չիրաշի – ճաշատեսակ, որում ծովամթերքները, սպիտակ սունկը և բանջարեղենը բացած մատուցվում են սուշիի բրնձի բաժնի վրա:
Ճապոնական վարվեցողության կանոնները
• երբեք մի փոխանցեք ուտելիքն այլ անձի ձեր փայտիկներով (դա կապված է բուդդիստական թաղման արարողության հետ, որի ժամանակ մասնակիցները փոխանցում են դիակիզման վառարանում այրված մարմնի մոխիրով աճյունասափորը); եթե ուզում եք փոխանցել ձեր ուտելիքը մեկ ուրիշի, ապա փոխանցեք նրան ձեր ամբողջ ափսեն, և թույլ տվեք, որ նա ինքն ընտրի
• եթե պատրաստվում եք միասին ուտել միևնույն ճաշատեսակից, ապա օգտագործեք ձեր փայտիկների երկու ծայրերն էլ
• սուշին կարելի է ուտել ձեռքերով, սաշիմին` միայն փայտիկներով
• մի բռնեք փայտիկները մեջտեղից, միշտ փորձեք բռնել դրանք ծայրից
• երբեք մի օգտագործեք փայտիկները ձեզ մոտ դրված ուտեստը քաշելու համար
• մի կծեք ուտեստի մի մասն ու հետո մնացածը դրեք ափսեի մեջ, եթե ինչ-որ բան դրել եք բերանը, կերեք այն
• դանակ մի խնդրեք
• ուտելուց հետո փայտիկները հենեք հաշիոկիին, ամենաճիշտը` սուշի բարին ուղղահայաց, երբեք փայտիկներն ուղիղ սեղանի մի դրեք;
• երբեք փայտիկները հետ մի դրեք ձեր ափսեի մեջ (այս դեպքում նույնպես ճապոնացիները դա նմանեցնում են թաղմանը)
• աշխատեք ուտել ձեր ամբողջ բրինձը; նույնիսկ ամենափոքր բաժին ուտելիք թողնելն անտակտություն է, բրինձը թողնելը` բացարձակ անտակտություն (իրականում այս արգելքը միայն Ճապոնիայում է գործում)
• ոչ մի դեպքում ծխախոտ մի վառեք; ծխախոտի ծուխը թույլ չի տալիս մյուսներին վայելելու համը և զգալու նրբահամ կերակուրների հոտը;
• սոյայի սոուսը մատուցվում է ձկան համար. երբեք ամբողջ սուշին դրա մեջ մի թաթախեք
• սակեն խմում են ճաշից առաջ կամ հետո; գինին պարզապես չի սազում բրնձին; ճաշի ժամանակ կարող եք խմել գարեջուր, սպիտակ գինի, թեյ կան ջուր; ավանդականորեն սակեն մատուցվում է միայն սաշիմիի հետ
• գարեջուրը կամ սակեն լցնում են սեղանի մոտ նստած բոլոր մարդկանց համար; այդպիսի սովորություն չկա, որ յուրաքանչյուրը խմի իր շշից
• ճապոնացիների կարծիքները բաժանվում են. ոմանք խորհուրդ են տալիս սկսել սաշիմիից, շարունակել սուշիով և վերջացնել բրնձով միսո ապուրով, մյուսները խորհուրդ են տալիս սկզբից ուտել սուշի ձվածեղով և բանջարեղենով, հետո ուտել ինչ ուզեք, իսկ սաշիմին թողնել վերջում:
Քաղաքավարի արտահայտություններ
Արիգատո – շնորհակալություն
Դոմո – շնորհակալություն
Դոմո արիգատո գոզաիմացա – շատ շնորհակալություն (ճաշից հետո)
Դոզո – խնդրեմ
Գոչիսու – սեմա դեչիտա – ավանդական արտահայտություն, որ օգտագործվում է ճաշից հետո ("ինձ դուր եկավ")
Իտադակիմացու – արտահայտություն, որով սկսում են ճաշը ("ես ստացա այն")
Իրասշաիմացե – ողջույն
Կամպաի – Կենաց
Կոնբանաուա – Բարի երեկո
Կոնիչի – ուա – Ինչպես ես
Կորեուա նանդեսուկա – Ինչ է սա
Օաիսո – վերջացրել ես և հաշիվն ես ուզում
Օիշիի – համեղ
Օսոսումեուա նանդեսուկա – Ինչ համեղ ուտելիքներ ենք այսօր ճաշակելու
Սայոունարա – Հաջողություն