Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Կոֆեինը խթանում է գլխուղեղի կեղևի, ենթակեղևային կենտրոնների, ինչպես նաև շնչառական և վազոմոտոր կենտրոնների աշխատանքը: Այն ուղեղին օգնում է ավելի լավ աշխատել և անմիջապես բարելավում է մեր ֆիզիկական ու հոգեկան վիճակը: Վերջինս պայմանավորված է ադրենալինի և դոպամինի սեկրեցիայի ավելացմամբ, որն էլ խթանում է ուղեղում հաճույքի կենտրոնների աշխատանքը:
Փոքր քանակությամբ սուրճը խթանում և բարելավում է աշխատանքային արդյունավետությունը, իսկ բարձր դոզաների դեպքում այն վատնում և նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը: Կոֆեինի կոնցենտրացիան արյան մեջ պահպանվում է առավելագույնը մեկ ժամ, սակայն այն կարող է երկարաձգվել նույնիսկ մինչև չորս ժամ: Կոֆեինի դրական ազդեցությունը դիտվում է այն ժամանակ, երբ այն ընդունում ենք օրական 100-300մգ քանակությամբ: Կարևոր է նաև իմանալ, որ սուրճի ազդեցությունը նկատվում է ըմպումից մոտ կես ժամ անց:
Հաճախ սուրճն ըմպելուց հետո մենք անմիջապես չենք զգում դրա ազդեցությունը և, այդպիսով, ըմպում ենք ևս մեկ բաժակ: Արդյունքում՝ հանկարծակի չենք կարողանում կենտրոնանալ որևէ գործողության վրա և նյարդայնանում ենք: Այս իրավիճակի օպտիմալ լուծումը մեծ սուրճի բաժակներներից հրաժարվելն ու ավանդական, փոքր բաժակների անցնելն է: Այս կերպ մենք մեր օրգանիզմին տալիս ենք այնքան քանակությամբ կոֆեին, որքան հարկավոր է նրա կարիքները հոգալու համար: Օրական երեք բաժակ սուրճը բավարար է: Այս քանակությունը կպահպանի կենտրոնացման բարձր աստիճանն ու չի առաջացնի ավելնորդ գրգռում:
Ոգեշնչվե՛ք և իմացե՛ք ավելին ... կայքում: