Ընդհատվող ծոմ
Այսօր մարդիկ հիմնականում կարծում են, որ ծոմապահությունն ավելի շատ կրոնական ծեսի մի մաս է, այլ ոչ թե սննդակարգի տեսակ կամ ֆիտնես ապրելակերպ: Այնուամենայնիվ, մարդկանց շրջանում ավելի հաճախ է հանդիպում մի պրակտիկա, որը ներառում է սննդից պարբերաբար հրաժարվելը: Դա կոչվում է «ընդհատվող ծոմ»:
Այսպիսով, ի՞նչ օգուտ կարող է այն տալ ձեր օրգանիզմին: Պարզվում է, որ մարդու օրգանիզմը, որոշ ժամանակ (սովորաբար 12-16 ժամ) առանց ուտելիքի մնալով՝ ընկնում է մի վիճակի մեջ, որը կոչվում է «կետոզ»: Իրականում սա թեթև սովի մատնվելու պրոցես է, որի ժամանակ ձեր օրգանիզմը յուրացնում է իր ճարպի պահեստները էներգիա ստանալու համար: Մեր նախնիները և այսօրվա գիշատիչների մեծ մասը գործել են անդադար սովածության վիճակում, ինչն օգնում էր նրանց ազատվել ավելորդ ճարպերից: Ընդհատվող ծոմի հետևորդներն ասում են, որ այսօր մարդիկ կարող են օգուտ քաղել դրանից, մանավանդ եթե նրանց պետք է քաշի հեշտ նվազեցում, իսկ խիստ սննդակարգերը շատ բարդ են նրանց համար:
Քաշի հեշտ նվազեցում
Ահա այն հիմնական կանոնները, որոնց պետք է հետևեք, եթե ցանկանում եք փորձել այս մեթոդը.
- Անցեք քիչ շաքար պարունակող սննդակարգի. ավելի քիչ ածխաջրերի և գլյուկոզայի դեպքում ձեր ուղեղը կպահպանի մնացած շաքարն իր համար և ձեր օրգանիզմին կստիպի անցնել «ճարպերի այրման» վիճակի;
- Խորհրդակցեք ձեր բժշկի հետ. առողջական խնդիրները կարող են ընդհատվող ծոմը ձեզ համար անընդունելի դարձնել;
- Մի չարաշահեք այն. շաբաթական մեկ անգամ 12 ժամանոց ծոմապահությունը բավական է տարբերություն զգալու համար: Երկու օրը մեկ անելն արդեն առավելագույնն է շատ մարդկանց համար, եթե կարծում եք, որ կկարողանաք դիմանալ;

- Հեղուկ օգտագործեք. ձեր օրգանիզմն իր հեղուկների կարիքն ունի, իսկ ծոմապահության ժամանակ՝ առավել ևս;
- Դադարեցրեք, եթե վատ եք զգում. առողջ մարդիկ սովորաբար հանգիստ կարող են դիմանալ առանց սննդի շաբաթական 12 ժամ, սակայն եթե ծոմապահության ժամանակ լավ չեք զգում, դադարեցրեք այն: Նպատակը ձեր քաշը նվազեցնելն է, ոչ թե ձեզ հիվանդանոց ուղարկելը:
Վերջ ի վերջո ընդհատվող ծոմը հետաքրքիր հայեցակարգ է, որը հիմնված է կուռ գիտության վրա: Նրանք, ովքեր ավելի հեշտ են կարողանում սննդից հրաժարվել, քան կատարել խիստ սննդակարգային ընտրություն, կգնահատեն սա: Այնուամենայնիվ, հիշեք, որ ընդհատվող ծոմն ընդամենը գործիք է, որ օգնում է ձեզ քաշ կորցնել, այլ ոչ թե դեղամիջոց: Այնպես որ սննդի բալանսավորված պլանը պետք է կիրառվի դրան զուգընթաց: