Որտե՞ղ կարող եք գտնել սուրճի ամենամեծ սիրահարներին

21.04.2015

ԵՄ քաղաքացին մեկ տարվա ընթացքում ըմպում է միջինում հինգ կիլոգրամ սուրճ: Ըստ ըմպած սուրճի քանակի՝ աշխարհի բոլոր ժողովուրդներից առաջին տեղում են ֆինները: Ֆինլանդիայի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի տարեկան ըմպում է մոտ 12կգ սուրճ: Երկրորդ տեղում է Նորվեգիան (8.85կգ), ապա՝ Դանիան (8,58կգ), հետո՝ Շվեդիան (8կգ):

ԱՄՆ-ը զբաղեցնում են միայն 16-րդ տեղը: Ամերիկացիները սիրում են սուրճի բոլոր այն տեսակները, որոնք չնչին քանակությամ սուրճ են պարունակում: Զարմանալի է, բայց աշխարհի խոշորագույն սուրճ արտադրող երկիրը՝ Բրազիլիան, իր ընդհանուր սպառման քանակով նույնիսկ ԱՄՆ-ից ավելի ցածր տեղ է զբաղեցնում:

Ավելի հետաքրքիր փաստն այն է, որ իտալացիները, հայտնի լինելով որպես "փոքր, սև" սուրճի սիրահարներ, զբաղեցնում են միայն 10-րդ տեղը՝ սպառելով միայն 5,1կգ սուրճ մեկ անձի կտրվածքով: Նրանց առջևում են Շվեյցարիան, Հոլանդիան, Գերմանիան, Ավստրիան և Ֆրանսիան:

Գոյություն ունեն նաև սուրճ ըմպելու մի քանի տարբերակներ: Երբեմն մենք ընտրում ենք հիլով սուրճ ճենապակե գավաթով, սակայն նաև նախընտում ենք անուշաբույր մակիատտոն թղթե բաժակով, որը շատ արագ է պատրաստվում: Սակայն սովորաբար սուրճն ըմպում ենք տանը կամ աշխատավայրում, ինչպես նաև այցելում սրճարաններ: Սուրճ ընտրելիս մենք չենք հետևում նորաձևությանը, այլ հաշվի ենք առնում խմիչքի որակը:

Որտե՞ղ կարող եք գտնել առավել խանդավառ սուրճ ըմպողներին

Հաշվե՛ք, թե շաբաթական քանի բաժակ սուրճ եք ըմպում:

Ոգեշնչվե՛ք և իմացե՛ք ավելին՝ Եկեք ծանոթանանք սուրճի բոլոր տեսակներին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում