Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Վերցնում ենք կարմիր և կանաչ բուլղարական պղպեղները, կիսում ենք, մաքրում սերմերից և ցողուններից, հետո կտրտում: Աղի ջրում եռացնում ենք հավն ու սունկը: Հարկավոր է նաև եփել 4 ձու:
Սոուսի պատրաստման համար մանրացված սխտորը խառնում ենք ձիթապտղի յուղի հետ: Ավելացնում ենք քացախ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և աղ: Լավ խառնում ենք: Պղպեղներին ավելացնում ենք հովացած հավն ու սունկը: Ավելացնում ենք հավկիթները, ձիթապտուղները և սոճու ընկույզները: Խառնում ենք ամենը: Ավելացնում ենք սոուսն ու թողնում ամենը 30 րոպե սառնարանում: Մատուցում ենք որպես նախուտեստ և վայելում համեղ և առողջարար թուրքական աղցանը՝ պատրաստված թուրքական ավանդական բաղադրատոմսով: