Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Եթե դուք պահեք 1000կկալ-ի դիետա ամբողջ ամսվա ընթացքում, դուք կկորցնեք մոտավորապես չորս կիլոգրամ: Դիետան համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն չի բերում «յո-յո էֆեկտի»: Բացի այդ, դուք կարող եք մեծացնել ազդեցությունը` մարմնամարզության և ձգող լոսյոնների կիրառման միջոցով:
Մի փորձեք կիրառել հրաշագործ դիետաներ: Եթե դուք չափազանց արագ կորցնեք Ձեր քաշը, Ձեր մաշկը ժամանակ չի ունենա կարգավորվելու և առողջ տեսք ունենալու: Մենք առաջարկում ենք համեղ և հեշտ ցիտրուսային դիետան: Դուք կնվազեցնեք Ձեր քաշn աստիճանաբար և կկորցնեք կես կիլոգրամ ընդամենը երեք օրում, իսկ հետո կարող եք հաշվել կալորիաները և ընդունել օրական 1000-ից 1200կկալ:
Ցիտրուսային դիետայի անմիջական արդյունքները կոգևորեն Ձեզ, որպեսզի շարունակեք այն: Այն կնպաստի, որպեսզի Ձեր ստամոքսը «փոքրանա» և կօգնի Ձեզ խուսափել քաղցրավենիքից:
Ցիտրուսային աղցանի օրական բաժնի բաղադրատոմսը (այն կարող է պատրաստվել առավոտյան և պահվել սառնարանում). մաքրեք և կտրտեք 5 նարինջ և 4 թուրինջ, լցրեք վրան 1 թեյի գդալ հեղուկ մեղր, 5 թեյի գդալ կիտրոնի հյութ և 4 մանրացված ընկույզ: Վրան լցրեք մաղադանոսի մի քանի տերև:
Ցիտրուսային մրգերը վիտամինների արժեքավոր աղբյուր են՝ հատկապես ձմռանը և գարնանը, երբ տեղական մրգեր չկան: Այս եռօրյա ցիտրուսային դիետայի հիմքը կազմում է համեղ և նրբահամ աղցանը:
Ճաշացանկ
Նախաճաշ – 1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան
Ընդմիջում – 1 բաժակ նարնջի հյութ (քամած կամ տուփից)
Ճաշ – 1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան
Ընդմիջում – 1 նարինջ
Ընթրիք -1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան