Թերագնահատված C վիտամինը

26.06.2015

C վիտամինը իմունիտետի ամրապնդման համար նախատեսված ամենահայտնի վիտամինն է: Այն նաև համարվում է հարբուխի դեմ հզոր դեղամիջոց: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տնային դեղատուփում C վիտամին ունենալ աշնան և ձմռան ամիսներին, երբ հիվանդանալու հավանականությունը մեծանում է: C վիտամինի պարբերական օգտագործումը նվազեցնում է հարբուխի ռիսկը, այն հատկապես օգտակար է այն մարդկանց, ովքեր ակտիվորեն զբաղվում են սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով: C վիտամինն ամրապնդում է արյունատար անոթները, հետևաբար նաև կանխարգելում է կապտուկների առաջացումը և լնդերի արյունահոսությունը: Այն նաև խթանում է “վատ” խոլեստերինի օքսիդացման գործընթացը, ինչը հանգեցնում է պաթոլոգիական աթերոսկլերոտիկ խաթարումների նվազմանը: Որպես C վիտամին պարունակող սնունդ ամենահայտնին տերևաբանջարեղենն ու հատապտուղն է, երկրորդ տեղում է կարտոֆիլը, երրորդ տեղում՝ դեղին և կանաչ բանջարեղենն ու հատապտուղը, չորրորդ տեղում՝ մնացած բոլոր մրգերն ու բանջարեղենը (ելակ, մորի): Կենդանական սննդում C վիտամինի պարունակությունը շատ քիչ է: Օրգանիզմում C վիտամինի պակասը կարող է հանգեցնել մազանոթների պատերի թուլացմանը և սակավարյունության, քանի որ առանց այդ խմբի վիտամինի օրգանիզմում նվազում է երկաթի յուրացումը:

AM-VITAMIN-C

Հետևեք, որպեսզի Ձեր սննդակարգում առկա լինի C վիտամին:

Իմացե՛ք ավելին Ձեր առողջության մասին՝ հետևելով նշված հղումներին՝ Բանջարեղեն – վիտամիններ ձեր սեղանին Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է Դեղին բանջարեղենները`որպես լավագույն դեղամիջոց ձեր աչքերի և մաշկի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում