Բանջարեղենները ձեր սեղանին

26.02.2014

Փորձեք որևէ նոր բան

Տոնախմբությունը ընկերների, ընտանիքի կամ գործընկերների հետ աննկրկնելի և հաճելի փորձություն է: Դա ուրախության, հաճույքի և զվարճանքի պահ է: Բանջարեղենային ուտեստները կատարյալ սնունդ են, անկախ նրանից, թե դա նախաճաշ է լավագույն ընկերոջ հետ, ճաշ` ընտանիքի կամ ուշ երեկոյան գործնական հավաքույթ:Դրանք, անշուշտ, կհաղորդեն հագեցածության զգացում, բայց ոչ երբեք փքվածության կամ քնկոտության:Դրանք նաև չափազանց քիչ ժամանակ են խլում պատրաստելիս: Հետևապես, որպես հյուրընկալող անձ, դուք կարող եք հաճելի ժամանակ անցկացնել հյուրերի հետ խոհանոցում փակվելու փոխարեն: Գոյություն ունեն բանջարեղենների բազբազան տեսակներ, որոնք կարող են ձեր սեղանին հաղորդել անկրկնելի տեսք: Փորձեք, օրինակ, բրյուսելյան կաղամբ, ծովային ջրիմուռներ ուտեստներին էկզոտիկ նրբերանգ հաղորդելու համար: Զարմացրեք ձեր հյուրերին նորաձև և թեթև սննդատեսակներով:Բանջարեղենները ձեր սեղանին

Փորձեք հինը նորովի

Եթե չեք համարձակվում փորձել որևէ էկզոտիկ սննդատեսակ, ինչպես ջրիմուռը օրինակ,ապա դեռ շատ ուրիշ մեթոդներ էլ կան, որ կարող են ձեր սեղանը նորաձև դարձնել: Օգտագործեք ձեր սիրած բաղադրատոմսը` ավելացնելով որևէ նորություն, օր.`անսովոր համեմունքներ աղցանին, կամ բանջարեղենները սովորականի պես եփելու փոխարեն պատրաստեք դրանք գրիլում:Օգտվեք մեր հուշումներից, թե ինչպես զարմացնեք ձեր հյուրերին անկրկնելի նոր բաղադրատոմսերով: Կարող եք նաև փորձել մատուցել ձեր սիրած բանջարեղենները մի այլ  ձևով կամ պատրաստել զարմանահրաշ զարդարանքներ նույնիսկ ամենահասարակ բանջարեղեններից: Ձեր հավաքույթը հաճո կլինի հյուրերի և՜ քիմքին, և՜ աչքերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում