Բաղադրիչների կալորիականության և սննդարար արժեքների աղյուսակներ

26.02.2014

Ցածր` կալորիաներով, հարուստ` համով

Մարդիկ երբեմն անհանգստանում են, որ ցածր կալորիականություն ունեցող ուտեստները զիջում են իրենց համային հատկություններով:Սակայն դա ճիշտ չէ: Քանի որ բանջարեղենների մեծ մասը շատ կալորիակա չի, Դուք կարող եք ունենալ մի ափսե կերակուր, որը կբավարարի ոչ միայն ստամոքսի, այլև համային պահանջները:Դուք կստանաք մեծ հաճույք` խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստելիս: Հնարավորություն տվեք Ձեզ` գտնելու սննդի ճիշտ համը:Օգտագործեք բանջարեղեններ և միս` առանց արհեստական սոուսների կամ հավելումների, և Դուք կզարմանաք, թե որքան համ է թաքնված դրանց մեջ:Ցածր կալորիականությամբ ուտեստները չպետք է ձանձրալի լինեն: Դուք կարող եք խաղալ բաղադրիչների գույների ու հյուսվածքների հետ և ստեղծել համեղ ուտեստներ:Օր օրի դրանց բազմազանությունը շուկայում ավելի ու ավելի է մեծանում:Համեղ խոհարարություն

Այլընտրանքներ գտնելու սրվեստը

Երբ տեսնեք, որ որոշակի ուտեստներ ունեն ցածր կալորիականություն, բայց միաժամանակ պարունակում են շատ սննդանյութեր, Ձեզ համար ի հայտ կգան շատ առողջ և համեղ այլընտրանքներ:Ստուգեք կալորիականության աղյուսակում և բացահայտեք առողջ այլընտրանքների ու Ձեր մշտական ընտրությունների միջև եղած տարբերությունը:Օրինակ՝ 3 ճաշի գդալ մայոնեզը 1 ճաշի գդալ մայոնեզով և 2 ճաշի գդալ քամած մածունով (հունական յոգուրտով) փոխարինելը, առանց համը կորցնելու,կալորիաները նվազեցնելու պարզագույն լուծումներից է: Հետևեք ստորև բերված կալորիականության աղյուսակներին և պատրաստեք համեղ ու առողջարար ուտեստներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում