Առողջ և գեղեցիկ ճաշատեսակներ ձեր առողջության և գեղեցկության համար
Անկախ նրանից, թե ինչու եք հաշվում կալորիաները` քաշի իջեցման, պահպանման կամ ուղղակի սննդի օրական չափաքանակը պարզելու համար, դա կարելի է անել գեղեցիկ: Կալորիաների օրական չափաքանակ սահմանելը դեռ չի նշանակում միևնույն սնունդն ուտել ամեն օր: Ընդհակառակը,այն մեծ հնարավորություն է ընձեռում նոր, անսովոր ճաշատեսակներ փորձելու: Պարզապես աչքի անցկացրեք ամենատարբեր սննդատեսակների վերաբերյալ մեր տրամադրած կալորիաների սանդղակները ու կկարողանաք ընտրել հենց այն տարբերակը, որը հաճելի կլինի ձեր քիմքին և օգտակար` մարմնին:
Մ՜ի մոռացեք հոգ տանել ինքներդ ձեր մասին
Կարող եք պատրաստել գեղեցիկ ճաշատեսակներ և միաժամանակ վերահսկել կալորիաների չափաքանակը: Բա աղանդե՞րը: Երբեմն մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է մի փոքր երես տալ ինքն իրեն մի քիչ շոկոլադով, տորթով կամ պաղպաղակով, և դրանում ոչ մի վատ բան չկա: Պարզապես անհրաժեշտ է կազմել կալորիաների սպառման աղյուսակ` ներառելով նաև քաղցրավենիքները: Մեր էջում կգտնեք ձեզ անհանգստացնող հարցերի պատասխաններն ու օգտակար խորհուրդները:Կալորիաների մեր տրամադրած աղյուսակների շնորհիվ կիմանաք, թե ձեր ափսեում դրված գեղեցիկ ուտելիքը ինչ սննդարար արժեք ունի: