Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ

26.02.2014

Զարմացրեք ձեր հյուրերին

Հաճելի ու նորաձև միջոցառման գաղտնիքը մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրության մեջ է: Անհրաժեշտ է նակապես մտածել մի շարք հարցերի շուրջ:Ուտեստների պատրաստումից և թխումից զատ պետք է հոգ տանել երեկույթը լավագույնս դարձնելու մասին, որպեսզի յուրաքանչյուր ներկա գտնվող հաճույք ստանա սեղանի շուրջ: Մեր խորհուրդներն ու ցուցումները կօգնեն ձեզ այս հարցում:Ուտեստները պետք է լինեն ոչ միայն համեղ և գեղեցիկ, այլ նաև մատուցվեն որոշակի կանոնների համապատասխան: Օրինակ` անհրաժեշտ է ճաշացանկին ծանոթանալ ամբողջությամբ և ըստ այդմ նախապատրաստել սպասքի բոլոր պարագաները: Չմոռանաք նաև տրամադրող մթնոլորտ ստեղծել սեղանի ճիշտ դասավորության և զարդարանքի միջոցով:Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ

Ուրախացե՜ք:

Շատ կարևոր է նաև չմոռանալ վայելել սեղանի շուրջ ամեն մի րոպեն: Եթե նույնիսկ դա պաշտոնական կամ գործնական ճաշկերույթ է, ուրախ անցկացրեք այն: Եթե դուք ձեզ ուրախ պահեք, ձեր հյուրերը կվարվեն նույն կերպ:Դրա համար դասավորեք սպասքի պարագաները հանաձայն մատուցվող ուտեստների և խմիչքների: Անպայման բացատրեք ձեր հյուրերին, թե ինչպես են ուտում օտարերկյա ուտեստները, օր.` ծովախեցգետինը կամ սուշին: Իհարկե դա պետք է անել նրբանկատորեն` առանց փչացնելու բարի մթնոլորտը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում