Սոյան պարունակում է շատ սպիտակուցներ, մանրաթելեր, սախարիդներ և բազմաթիվ վիտամիններ. A, B խմբի, C, D, E, ֆոլաթթու և բետա-կարոտին: Այն նաև պարունակում է ցինկ, մագնեզիում, յոդ, կալիում, կալցիում և երկաթ: Սոյան բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը՝ միևնույն ժամանակ պաշտպանելով այն շատ վտանգավոր հիվանդություններից:
Նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, սոյան ցածր կալորիականության բանջարեղեն է:
Ավելին, սոյան կարող է շատ արդյունավետ լինել որոշակի հիվանդություների դեպքում:
- Օստեոպորոզի դեպքում, որը սպառնում է ոչ միայն մեծահասակ մարդկանց, այլ նաև երիտասարդներին: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է օրգանիզմն ապահովել կալցիումի ճիշտ քանակությանբ: Սննդամթերքները և կաթնամթերքները, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել այսպիսի դեպքերում բուժման համար, չեն կատարում իրենցից ակնկալվող դերը, քանի որ կենդանական ծագում ունեցող սպիտակուցները հեռացնում են կալցիումը օրգանիզմից: Իսկ սոյան պայքարում է օստեոպորոզի դեմ և չի առաջացնում այդպիսի կողմնակի ազդեցություններ:
- Սոյայի կիրառումը նվազեցնում է զարկերակների կարծրացման վտանգը, հիմնականում վատ խոլեստերինի և ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակն իջեցնելով, բայց չիջեցնելով լավ` բարձր խտության խոլեստերինի մակարդակը: Եթե մենք ամեն օր տարբեր ուտեստների տեսքով սոյա օգտագործենք, մենք մինչև 20 տոկոսով կնվազեցնենք ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը օրգանիզմում:
- Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոյա օգտագործելը շատ արդյունավետ է, հատկապես կանանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել դաշտանադադարի անցանկալի կողմնակի ազդեցությունները, որոնցից մեկն էստրոգենների մակարդակի մշտական իջեցումն է: Այն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ (կրծքագեղձի, ձվարանների կամ շագանակագեղձի)՝ դադարեցնելով էստրոգենների ակտիվությունը: Սոյան պարունակում է ֆիտոէստրոգեններ և ֆիտինաթթու, որն ունի ուժեղ հակաօքսիդանտային հատկություններ (կանխարգելում է ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղը):
- Ընդգկվելով ամենօրյա ճաշացանկում՝ սոյան օգնում է ապահովել նիհար կազմվածք կամ պահպանել այն: