Սննդի բուրգը XXI դարում

24.04.2013

Ի՞նչ է սննդի բուրգը

The food pyramid is a diet recommended by experts.

Այն կառուցված է ըստ օրգանիզմի համար անհրաժեշտ գիտականորեն սահմանված առանձին սննդարար նյութերի դերի, սակայն այն նաև ներառում է հասարակության մեջ ընդունված սննդակարգային սովորությունները: Սննդի բուրգը չափավորված սննդակարգ չէ, որից հնարավոր չէ շեղվել. այն թույլ է տալիս Ձեզ որոշել ինչ ուտել լավ առողջություն ունենալու համար և լինել լավ ֆիզիկական վիճակում:

Ինչպե՞ս կարդալ բուրգը: Բուրգի ներքևում այն մթերքներն են, որոնք խորհուրդ է տրվում ուտել մեծագույն քանակներով: Որքան բարձր է բուրգում տվյալ մթերքը, այնքան հազվադեպ կարելի է այն ուտել:

Որո՞նք են XXI դարի սննդի բուրգի և մյուս սննդի բուրգերի միջև տարբերությունները:

21-րդ դարի բուրգը մշակվել է Հարվարդի Հանրային Առողջապահության Դպրոցի մասնագետների կողմից:

Այս բուրգն էապես տարբերվում է դպրոցում ձեզ սովորեցրած պայմանական բուրգից: Այն բուրգը մշակվել էր նախքան որևէ էական դիետիկ հայտնագործություններ անելը, հիմնված էին չնչին գիտական նախադրյալների վրա և երբևէ չէին թարմացվել ըստ փոփոխվող իրավիճակների: Սա նշանակում է, որ 21-րդ դարի սննդի բուրգը ապագայում նույնպես կփոխարինվի ավելի լավերով: Կարող ենք գուշակել, որ երբ հաշվի առնվեն ապագայի հարցումները, 21-րդ դարի բուրգը բոլորովին այլ տեսք կունենա:
Սակայն այս պահի համար… բարի ախորժակ!

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում