Սննդի բուրգ երեխաների համար

08.04.2013

Ստեղծելով սնվելու լավ սովորություններ

childrens food always consist of multi vataminՍա այն փուլն է, երբ երեխան սովորում է սնվելու ձևեր, և դա արվում է ծնողների ազդեցությամբ: Բուրգը կարող է օգտագործվել որպես զվարճալի ժամանց և օգտակար սովորություն: Կարող եք բուրգը փակցնել խոհանոցի պատին, պլանավորել ճաշացանկը ձեր երեխայի հետ և գնումների ցուցակը միասին կազմել: Բազմազանությունը կարևոր է:

Բուրգում տեղ գտած մթերքները օրգանիզմն ապահովում են բոլոր ճիշտ բաղադրիչներով, որոնք կարևոր են թե՛ երեխայի աճի, և թե՛ առողջության համար: Կարևոր է ամեն օր տարբեր սննդակարգ մտցնելը, այնպես, որ ամեն օր երեխան մի ուրիշ բան ունենա ընտրելու:

Բանջարեղենն ու մրգերը կարևոր են

Մրգերն ու 100%-անոց մրգային հյութերը պետք է ներառվեն ամենօրյա ճաշացանկում: Դրանք A և C վիտամինների աղբյուր են, և երբ ուտվում են կճեպով, մանրաթելերի աղբյուր են: Խորհուրդ է տրվում դրանք օգտագործել թարմ, սառեցված կամ չորացրած: Մյուս կողմից, բանջարեղենն է ճաշացանկի անհրաժեշտ տարր, որը նույնպես կարելի է օգտագործել թարմ, եփած կամ սառեցրած: Մի մոռացեք մի փոքր ձիթապտղի յուղ ավելացնել աղցաններին:

Իսկապես սպիտակ յոգուրտներ

a neterious  food for childrens is the healthy way to start feeding Կաթնամթերքները պարունակում են կալցիում, որն այնքան կարևոր է երեխայի աճի համար: Ամենալավն ու «ամենամաքուրը» բնական կեֆիրն է, յոգուրտը և թանը: Մրգային համեր ունեցողները պարունակում են հավելումներ և ավելի կալորիական են: Կաթը պետք է վերցնել ցածր յուղայնությամբ կամ անյուղ, բայց փոքր երեխաները կարող են խմել 3,2%-անոց յուղայնությամբ կաթ: Նաև կարևոր է սովորեցնել երեխաներին ուտել պանիրներ, որոնք քիչ յուղայնություն ունեն և նատրիում են պարունակում: Սա սնվելու ճիշտ սովորություններ ստեղծելու կարևոր մաս է:

Սև հացը միշտ չէ, որ առողջարար է

Սննդի բուրգի հիմքը հացաբույսերն են. ամենաարժեքավորները ամբողջական հատիկ պարունակողներն են: Դրանք B վիտամինի, մանրաթելերի և արժեքավոր միկրոէլեմենտների աղբյուր են հանդիսանում: Սև հացը, որն այնքան ընդունված է համարել սննդարար նյութերով հարուստ, երբեմն կարող է պարզապես ներկված լինել կարամելով. ավելի լավ է խուսափել նման արտադրանքներից: Այս խումբը պարունակում է նախաճաշի շիլաներ. ամենաառողջարար տեսակներն են`ցորենից, գարուց կամ աշորայից: Դրանք կարող են լինել լավ և համեղ բաղադրիչ մեր տնական մյուսլիի համար, որը կարող է մատուցվել մրգերով:

Շոկոլադը ծանր քաղցրավենիքի փոխարեն

healthy food  is necessary for children  growth

Երեխաները շատ են սիրում քաղցրավենիք, բայց պետք է զգույշ լինեք, որպեսզի դրանք միայն լրացնեն ուտելիքը, այլ ոչ թե փոխարինեն դրան: Կատարեք խելամիտ և համեղ ընտրություն. ծանր քաղցրավենիքների փոխարեն ձեր երեխային տվեք շոկոլադ, կրեմով տորթի փոխարեն, նրան տվեք թթխմորով տորթ կամ թխվածքաբլիթներ: Գազավորված ըմպելիքները վտանգավոր և գաղտնի շաքարի մատակարարներ են. սովորեցրեք ձեր երեխաներին հագեցնել իրենց ծարավը ջրով: Երբ նրանք սպորտով են զբաղվում դաշտում կամ դրսում խաղում են, միշտ շշով ջուր տվեք նրանց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում